Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

Տավուշի մարզի Պտղավանի գյուղական համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

 1.         Համայնքային ծառայության կրտսեր  պաշտոնների խմբի առաջին  ենթախումբ.

             Պտղավանի գյուղական համայնքի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-5) /գյուղատնտես-հողաշինարար/:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա)  առնվազն միջնակարգ կրթություն,  ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն:

 Մրցույթը կկայանա 2011 թվականի     օգոստոսի 31-ին, ժամը  11:00-ին Պտղավանի գյուղապետարանի շենքում:

Դիմող ՀՀ քաղաքացիները աշխատակազմ / գ.Պտղավան, փողոց 2, շենք 8 /  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/ , վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ պատճենները ` բնօրինակի հետ միասին, արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի  պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք, մեկ լուսանկար /3X4 չափի/,անձնագիրը և անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը  10.00-ից մինչև ժամը 16.00-ն

Հայտարարված է` 04.08.2011

Վերջին ժամկետը` 15.08.2011

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33