Թափուր աշխատատեղեր
Համայնքային ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Տավուշի մարզի Պտղավանի գյուղական համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
1. Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի առաջին ենթախումբ.
Պտղավանի գյուղական համայնքի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-5) /գյուղատնտես-հողաշինարար/:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն, ՙՀամայնքային ծառայության մասին՚, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը, ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթը կկայանա 2011 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 11:00-ին Պտղավանի գյուղապետարանի շենքում:
Դիմող ՀՀ քաղաքացիները աշխատակազմ / գ.Պտղավան, փողոց 2, շենք 8 / պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/ , վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի /վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից/ պատճենները ` բնօրինակի հետ միասին, արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք, մեկ լուսանկար /3X4 չափի/,անձնագիրը և անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն
Հայտարարված է` 04.08.2011
Վերջին ժամկետը` 15.08.2011
Հասցե` ք. Իջեւան,