Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ Իջևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի 1-ին կարգի մասնագետ /ծածկագիր 3.2-10/ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

08.05.2014
Հայտատու` Իջևանի քաղաքապետարան «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ Իջևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի 1-ին կարգի մասնագետ
/ծածկագիր 3.2-10/ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 1. Աշխատակազմի ֆինանսական բաժնի 1-ին կարգի մասնագետ/ ծածկագիր 3.2-10/ ● Կատարում է բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով:Ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը:Բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին:Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է քաղաքացինների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին:Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ: 1 կետում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ ● Առնվազն միջնակարգ կրթություն: ●,,Համայնքային ծառայության մասին’’, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’, ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների անհրաժեշտ իմացության, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ● Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ● ռուսերեն լեզվի իմացություն Մրցույթին մասնակցելու համար իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/: Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ ● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/ ●տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություններկ տիրապետման տեսանկյունից ներկայացնող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների/վկայականների/, պատճեները՝ բնօրինակների հետ միասին: ●արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի ●անձնագրի պատճենը ●աշխատանքայիւն գրքույկի/ համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի/ պատճենը Մրցույթը կանցկացվի 2014թ. հունիսի 10-ին , ժամը 11 –ին , Իջևանի քաղաքապետարանի շենքում: Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր: Քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ Իջևանի քաղաքապետարան/ հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 026332138/ և ՀՀ Տավուշի մարզպետարան /հասցե՝ ք. ԻջևանՍահմանադրության 1, հեռախոս՝ 026331697/: Դիմումների ընդունման վերջին ժամկետը մայիսի 23-ը, ժամը 18:00 –ն: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Իջևանի քաղքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երևանյան 6
Հեռ..` +374 263 32138

Հայտարարված է` 08.05.2014

Վերջին ժամկետը` 23.05.2014

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10