Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-18) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

14.05.2014
Հայտատու` Դիլիջանի քաղաքապետարան «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
Մ Ր Ց ՈՒ Յ Թ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախմբի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-18) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված 2014 թվականի հունիսի 16-ին ժամը 11.00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախմբի Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետի (պաշտոնի անձնագրի ծածկագիր` 3.1-18) թափուր պաշտոն զբաղեցնելու համար: Առաջատար մասնագետը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Առաջատար մասնագետը կատարում է բաժնի պետի հանձնարարությունները, իրականացնում է կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման և ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցման, սահմանված կարգով շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման լիազորության իրականացման, ավարտված շինարարության շահագործման փաստագրումը սահմանված կարգով ձևակերպելու, համայնքային սեփականություն համարվող շենք շինությունների հաշվառման ու համարակալման, քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերի պատրաստման, պետական և
համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարման կամ օգտագործման տրամադրելու, ինչպես նաև վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրված պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի հաշվառման համար անհրաժեշտ աշխատանքներ, մասնակցում է օրենքով սահմանված կարգով համայնքի զինապարտների գրանցամատյանի վարման աշխատանքներին: Բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան: Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. 1. Դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով: 2. Անձնագրի, աշխատանքային գրքույկի, կրթությունը հավաստող փաստաթղթերի (արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի) պատճենները: 3. Մեկ լուսանկար 3x4 չափսի: Մրցույթին մասնակցելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր` ժամը 10.00-17.00, բացի շաբաթ և կիրակի օրերից, Դիլիջանի քաղաքապետարանում (ք. Դիլիջան, Մյասնիկյան փող. 55, հեռ. 0-268-2-76-87), ՀՀ Տավուշի մարզպետարանում (ք. Իջևան, Սահմանադրության 1, հեռ. 0-263-3-22-14): Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2014 թվականի հունիսի 6-ը:
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք,Դիլիջան, Մյասնիկյան 55
Հեռ..` +374 268 23375
Էլ. փոստ`

Հայտարարված է` 14.05.2014

Վերջին ժամկետը` 06.06.2014

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10