Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

«Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ պարուսույցի, 0.25 դրույքային միավորով, թափուր պաշտոնի համար

Մրցույթը կկայանա «Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցե՝ ք․ Դիլիջան, Թբիլիսյան 8/8 2026թ. մարտի 26–ին՝ ժամը 15։00-ին։
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացնել 2026թ. փետրվարի 27-ից մինչև 2026թ մարտի 26–ը ներառյալ (20 աշխատանքային օրվա ընթացքում), ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 16:00–ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Դիմումը գրել Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզում՝ անձամբ (Ձև 1)։
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել․
1. Դիմում (Ձև 1)․
2. Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3. Անձը հաստատող փաստաթուղթ․
4. Աշխատանքային ստաժի մասին տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5. Ինքնակենսագրություն (Ձև 4)` ՀՀ ԿԳՄՍՆ 17 փետրվար 2022թ․ N 08-Ն հրաման
6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի․
7. Հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)․
8. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ–ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ․
9. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական․
10. Տեղեկանք առողջության մասին՝ 15 դեկտեմբերի 2011 թվականի N 1801-Ն ՀՀ Կառավարության որոշման համաձայն․
11. Տեղեկանք՝ դատվածության առկայության մասին․

Մրցույթը անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ․
Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`

1) նպաստում է սաների երաժշտական ընդունակությունների, պարարվեստային կարողությունների, հմտությունների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով մանկական պարարվեստի գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.
2) խթանում է սաների ստեղծագործական ընդունակությունների զարգացումը` հաստատության այլ մանկավարժների և ծնողների համագործակցությամբ.
3) որոշում է պարարվեստի, պարային շարժումների պլաստիկայի մանկավարժական ուղղվածությունը` ըստ սաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների.
4) կրթական ծրագրին համապատասխան` երաժշտության դաստիարակի, դաստիարակների հետ համատեղ իրականացնում է սաների շարժումների երաժշտական ընկալման, պարարվեստային դաստիարակությունը` կիրառելով պարարվեստի և երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.
5) աջակցում է հաստատության այլ մանկավարժական աշխատողների պարարվեստի, գեղագիտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.
6) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.
7) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում սաների երաժշտական, գեղագիտական, պարարվեստի դաստիարակության հարցերի շուրջ.
8) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ:
31. Նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույցի պաշտոնը զբաղեցնողը պետք է`
1) տիրապետի պարային կատարողական տեխնիկային, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. մանկավարժության, հոգեբանության, նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, պարարվեստի ուսուցման տեսության և մեթոդիկայի հիմունքները:
32. Որակավորման պահանջները` հաստատության պարուսույցի (պարի խմբավարը) պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի կամ երաժշտության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ բնագավառի /պար/ առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
 

Հայտարարված է` 27.02.2026

Վերջին ժամկետը` 26.03.2026

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-06 14:48:30