Թափուր աշխատատեղեր
Համայնքային ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝
իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի թիվ 20-Ն հրամանով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթները:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, որոնք`
1.ունեն բարձրագույն կրթություն.
2.նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր։
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` ով
1. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ
2. դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3. ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը
4. ովքեր դատապարտվել են հանցագործության կատարման համար, և նրանց դատվածությունը մարված կամ վերացված չէ.
5. ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
6. ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
7. 65 տարին լրացած քաղաքացիները.
8. ով ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
«Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ամսական պաշտոնային դրույքաչափը կազմում է 200 000 ( երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
«Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հասցեն՝ ք. Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 8/8։
Մրցույթը կկայանա 2026 թվականի փետրվարի 18-ին ժամը 14։00-ին, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55 հասցե, հեռ. 060 700 131:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 29-ը:
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
2. մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
3. քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին․
4. ինքնակենսագրություն.
5. անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձիք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները․
6. տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են Դիլիջանի համայնքապետարանում /ք. Դիլիջան, Մյասնիկյան 55 հասցե /, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտարարված է` 14.01.2026
Վերջին ժամկետը` 29.01.2026
Հասցե` ք. Իջեւան,


