Թափուր աշխատատեղեր
Համայնքային ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ Ոսկեպարի գյուղապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Ոսկեպարի գյուղապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 2-րդ ենթախումբ առաջին կարգի մասնագետ/պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.2-1/
Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Ինչպես նաև`
ա) աջակցում է համայնքում մշակութային, տոնական, կրոնական ծեսերի անցկացման և մասսայականացման աշխատանքներին,
բ) կազմակերպում է սպորտային միջոցառումներ, համագործակցում է մարզպետարանի համապատասխան աշխատակիցների, մարզում գործող մշակութային հիմնարկների, երիտասարդական կենտրոնների և մշակութային գործունեություն իրականացնող այլ հաստատությունների հետ,
գ) օժանդակում է համայնքի մշակույթի տան, գրադարանի աշխատանքներին,
դ) օժանդակում է համայնքի մշակույթի տան, գրադարանի աշխատանքներին,
ե) ապահովում է համայնքի գրադարանի անխափան աշխատանքը,
զ) պատասխանատու է համայնքի գրադարանային ֆոնդի պահպանության համար,
է) իրականացնում է գրքերի տրման, հետ բերման և քարտային հաշվառման աշխատանքները,
ը) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով,
թ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
ժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը կկայանա 2014 թ. մարտի 18-ին, Ոսկեպարի գյուղապետարանում, ժամը 12:00-ին: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է մարտի 3-ը:
Հայտարարված է` 18.02.2014
Վերջին ժամկետը` 03.03.2014
Հասցե` գ. Ոսկեպար