Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Lուսաձորի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ՝ աշխատակազմի առաջին կարգի մասնագետի /ծածկագիր 3.2-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

11.02.2014

Հայտատու` Lուսաձորի գյուղապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ԼՈՒՍԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝
ԼՈՒՍԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Լուսաձորի գյուղապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր 3.2-1)։
Առաջին կարգի մասնագետը՝
միջոցներ է ձեռնարկում համայնքի բյուջե մուտքերի ապահովման ուղղությամբ.
օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի ու հողի հարկի, տեղական տուրքերի և վճարների հավաքումը/գանձումը/, ինչպես նաև տեղական տուրքերի և վճարների համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումը ևսահմանված կարգին համապատասխան մուտքագրումը.
հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց մասին ներկայացնում է տեղեկատվություն.
կրում է նյութական պատասխանատվություն հավաքագրված/գանձված/ գումարների ժամանակին մուտքագրման և պահպանության համար, պատասխանատու է իր կողմից լրացվող հաշվապահական հաշվառման փաստաթղթերի /անդորագրրեր,հայտեր/ հաշվառման, լրացման, գրանցամատյանների վարման, համապատասխան գործավարության կազմակերպման համար.
կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ ձևով.
աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
ա) առնվազն միջնակարգ կրթություն
բ) ՀՀ Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում մրցույթային հանձնաժողովի անունով,
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. մարտի 3–ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Լուսաձորի գյուղապետարանում և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունում, ամեն օր ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը, պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Լուսաձորի գյուղապետարան (գ.Լուսաձոր, հեռ.՝ 094-96-79-47,093-75-67-85) և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (2-րդ հարկ, հեռ.՝ 0263-3-16-97 )։
Մրցույթը կկայանա 2014թ մարտի 14-ին ժամը 11.00-ին` Լուսաձորի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014թ. փետրվարի 26–ը:
 

Հայտարարված է` 11.02.2014

Վերջին ժամկետը` 26.02.2014

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09