Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ՏՈՒՐԻԶՄԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով․

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ՏՈՒՐԻԶՄԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
(պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-22):
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
Անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի պետին.

1. Առաջատար մասնագետն (տուրիզմի, առևտրի և սպասարկման գծով) անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի պետին,
2. Առաջատար մասնագետն (տուրիզմի, առևտրի և սպասարկման գծով) իրեն ենթակա աշխատողներ չունի,
3. ա) առաջատար մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի առաջատար մասնագետներից մեկը` բաժնի պետի հայեցողությամբ: Օրենքով նախատեսված դեպքերում բաժնի առաջատար մասնագետին փոխարինում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` սույն պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձը, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
բ) փոխարինում է բաժնի պետին՝ նրա բացակայության դեպքում՝ քարտուղարի հայեցողությամբ։
4. Առաջատար մասնագետը (տուրիզմի, առևտրի և սպասարկման գծով)՝
ա) աշխատանքների կազմակերպման, համակարգման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ չունի,
բ) օժանդակում է բաԺնի ավելի ցածր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողների աշխատանքներին, ինչպես նաև մասնակցում է բաժնի աշխատանքների ծրագրմանը,
գ) բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է բաժնի պետին,
դ) կատարում է բաժնի պետի հանձնարարականները,
ե) պատասխանատվություն է կրում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, բաժնի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները վերազանցելու համար:
5. Առաջատար մասնագետը (տուրիզմի, առևտրի և սպասարկման գծով) մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը:

6. Առաջատար մասնագետը (տուրիզմի, առևտրի և սպասարկման գծով)՝
ա) բաժնի ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում,
բ) աշխատակազմի ներսում իր լիազորությունների շրջանակներում շփվում է աշխատակազմի քարտուղարի, աշխատակազմի այլ աշխատողների հետ, այդ թվում՝ այլ բաժինների աշխատողների և պաշտոնատար անձանց հետ,
գ) առանձին դեպքերում բաժնի պետի հանձնարարությամբ աշխատակազմից դուրս շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ:

7. Առաջատար մասնագետն (տուրիզմի, առևտրի և սպասարկման գծով) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է բաժնի առջև դրված խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներին:
8. Առաջատար մասնագետը (տուրիզմի, առևտրի և սպասարկման գծով)՝
ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն,
բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության, բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով արհեստավարժ աշխատելու ունակություն,
ե) կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:

9. Առաջատար մասնագետը (տուրիզմի, առևտրի և սպասարկման գծով)՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները, դրանք կատարում է ժամանակին և պատշաճ որակով,
բ) անհրաժեշտության դեպքում բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին,
գ) անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
դ) պատրաստում և համայնքի ղեկավարին է ներկայացնում փաստաթղթեր՝ համայնքի տարածքում գործող առևտրի կետերին տրամադրվող թույլտվությունների վերաբերյալ.
ե) զբաղվում է համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների գանձումն ապահովելու աշխատանքներով.
զ) զբաղվում է առևտրի կետերի, լցակայանների, հանրային սննդի օբյեկտների և այլ տեղական տուրքեր և վճարներ վճարող օբյեկտների հաշվառմամբ.
է) մասնակցում է համայնքի տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը,
ը) մասնակցում է տուրիզմի զարգացման ծրագրերի իրականացմանը.
թ) մասնակցում է տուրիզմի ոլորտում իրականացվող աշխատանքներին.
ժ) բաժնի պետի, աշխատակազմի քարտուղարի և համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմում է տուրիզմի զարգացման աշխատանքային պլան.
ի) համայնքի տարածքում վերահսկողություն է իրականացնում հանրային սննդի, առևտրի և կենցաղային ծառայությունների ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տարվող անհրաժեշտ աշխատանքների նկատմամբ.
լ) վարում է համայնքում տեղական տուրքեր և վճարներ վճարողների հաշվառում, հետևում տեղական տուրքերի և վճարների ժամանակին գանձումը.
խ) պատրաստում է ոգելից խմիչքների արտադրանքի վաճառքի, հանրային սննդի կազմակերպման և իրացման, հեղուկ վառելիքի վաճառքի, ծխախոտի վաճառքի, բնական և սեղմված բնական գազի վաճառքի և համայնքի տարածքում տրվող այլ թույլտվությունների փաստաթղթեր, ներկայացնում համայնքի ղեկավարի հաստատմանը.
ծ) իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կազմում է համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների նախագծեր.
կ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը,
հ) իրականացնում է աշխատակազմի տեղեկատվական համակարգի տվյալների արդիականացման, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համար վերլուծությունների և համապատասխան կանխատեսումների կատարման աշխատանքներ,
խ) իր իրավասության սահմաններում մաuնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին,
ձ) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է աշխատակազմի քարտուղարին,
ղ) կատարում է բաժնի փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատանքները
ճ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրից բխող և չսահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 5-ին ժամը 11:00-ից սկսած, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի շենքում. Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք.Նոյեմբերյան, Երևանյան փողոց շենք թիվ 4:
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• Դիմում մրցութային հանձնաժողովին (լրացվում է փաստաթղթեր հանձնելիս),
• Տվյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի պատճենները բնօրինակիների հետ միասին կամ տեղեկանք համապատասխան մարմնից:
• Արական սեռի ներկայացուցիչները ներկայացնում ենք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ միասին
• Երկու լուսանկար 3x4 սմ չափի
• Անձնագրի կամ նույանականացման քարտի պատճենը
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմում՝ հեռախոս 093819818, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ ք.Նոյեմբերյան Երևանյան 4, և ՀՀ Տավուշի մարզպետարանում ՏԻ և ՀԳՄՀ վարչությունում, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի ապրիլի 18-ն է, ժամը 17:00-ն:

 

Հայտարարված է` 10.04.2025

Վերջին ժամկետը` 18.04.2025

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-17 10:22:37