Թափուր աշխատատեղեր
Համայնքային ծառայություն
- Քաղաքացիական ծառայություն
- Համայնքային ծառայություն
- ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ_ներ
- Մրցույթի արդյունքներ
- Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվածներ
ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ համայնքային ենթակայության փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.
ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի գյուղապետարանի ենթակայության Գանձաքարի բժշկական ամբուլատորիա փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
Թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,
գԻր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
գԿազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
գՖինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման և գործարքներ կնքելու կարողություններ,
գԲժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում:
գՄրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Գանձաքարի գյուղապետարան են ներկայացնում`դիմում, մեկ լուսանկար /3 x 4 չափսի/, քաղվածք աշխատանքային գրքույկից, ինքնակենսագրություն, անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի,արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները, քաղաքացու ցանկությամբ` հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում, բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել), կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 11:00-16:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2013 թվականի հուլիսի 1-ը:
Մրցույթը տեղի կունենա 2013թ. հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին,Տավուշի մարզպետարանի շենքում /ք.Իջևան, Սահմանադրության 1/:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ:
Հայտարարված է` 10.06.2013
Վերջին ժամկետը` 01.07.2013
Հասցե` ք. Իջեւան,