Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ԴԵՂՁԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԴԵՂՁԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր՝ 3.1-1):
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունները՝
ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին.
դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում՝ քարտուղարի մոտ ընդունելության համար.
զ) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
է) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
ը) ապահովում է դրամական միջոցների ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների լրիվ հաշվառում, ինչպես նաև դրանց շարժի հետ կապված գործողությունների ժամանակին հաշվապահական հաշվառում, շրջանառության ծախսերի, դրանց հաստատված ցանկի կատարումը, ծառայությունների հաշվառումը և տնտեսական հիմնավորված հաշվետվության կազմում.
թ) սահմանված կանոններին համապատասխան իրականացնում է ֆինանսական գործունեության արդյունքների ճշգրիտ հաշվառում.
ժ) կազմակերպում է պետական բյուջե կատարվող վճարումների, սոցիալական ապահովության, կապիտալ ներդրումների և այլ մարմիններից կատարվող մուծումների ճշգրիտ հաշվառում.
ի) կատարում է տնտեսական վերլուծություններ.
լ) սահմանված ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում հավաստի հաշվապահական հաշվետվություններ, ապահովում է փաստաթղթերի պահպանումը և սահմանված կարգով նրանց արխիվ հանձնելու գործընթացը.
խ) պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառման ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունների ապահովման գործում.
ծ) նախապտրաստում և համայնքի ղեկավարին է ներկայացնում գանձապետական, հաշվապահական դրամա-իրային փաստաթղթերը, ապահովում աշխատակազմի և ենթակա հիմնարկների աշխատավարձերը.
կ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություննր:

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) <<Համայնքային ծառայուոյան մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Տեղական տուրքերի մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Պարտադիր սեցիալական ապահովագրության վճարների մասին>> ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանոլու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաճեշտ տեղեկատվությանը,
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:

Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
ե) <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի, <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասխան տեղեկանք,
զ) երկու լուսանկար (3x4 չափսի),
է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են Դեղձավանի գյուղապետարանում և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչը 15-ը՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը և պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Դեղձավանի գյուղապետարանի աշխատակազմ (գ. Դեղձավան, հեռ.՝ 094-22-44-23, 091-22-44-23) և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (Իջևան, Սահմանադրության 1, 2-րդ հարկ, հեռ.՝ 0263-3-16-97):
Մրցույթը կկայանա 2012թ. դեկտեմբերի 29-ին ժամը 12.00-ին՝ Դեղձավանի գյուղապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012թ. դեկտեմբերի 22-ը:

 

 

Հայտարարված է` 28.11.2012

Վերջին ժամկետը` 22.12.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16