Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Թափուր աշխատատեղեր

Համայնքային ծառայություն

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ Իջևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-3/,աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-4/ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

23.11.2012
Հայտատու` Իջևանի քաղաքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված
1. Աշխատակազմի գլխավոր մասնագետ/ ծածկագիր 2.3-3/
● կազմակերպում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների,կրթական և մշակութային այլ ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը, նրանց ուսումնանյութական բազայի ստեղծումը, պահպանումն ու նորոգումը:Իրականացնում է իր ենթակայության ուսումնական հաստատություններում կրթության և դաստիարակության կազմակերպումը: Խնամակալության , հոգաբարձության և անչափահասների հարցերով հանձնաժողովի հետ համատեղ զբաղվում է անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերով:Վերահսկում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցներում մանկապարտեզներում, կթական այլ ձեռնարկություններում ու կազմակերպություններում երեխաների և պատանիների առողջության պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործը:Իրականացնում ՝ համայնքի ենթակայության մշակութային ձեռնարկությունների գործունեության ղեկավարումը:Մասնակցում է ՀՀ տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպմանը:Կազմակերպում է համայնքային նշանակության կրթական, մշակութայինև այլ միջոցառումներ: Աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը:Աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը:

2.Ախատակազմի առաջատար մասնագետ /ծածկագիր 3.1-4/
●կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով:Ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը:Աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին:Անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:Իրականացնում է քաղաքացիների դիմում – բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին:Ստորոգրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով նախատեսված այլ լիազորություններ:
1 կետում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
●բարձրագույն կրթություն
●համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության , պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
●համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
●տիրապետում է ռուսերեն լեզվին ազատ:

2, կետում նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
● Առնվազն միջնակարգ կրթություն:
●,,Համայնքային ծառայության մասին’’, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’, ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքների անհրաժեշտ իմացության, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
● Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
● ռուսերեն լեզվի /ազատ /իմացություն

Մրցույթին մասնակցելու համար իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
●տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություններկ տիրապետման տեսանկյունից ներկայացնող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների/վկայականների/, պատճեները՝ բնօրինակների հետ միասին:
●արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի
●անձնագրի պատճենը
●աշխատանքայիւն գրքույկի/ համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքի/ պատճենը

Մրցույթը կանցկացվի 2012թ. դեկտեմբերի 25-ին , ժամը 11 –ին , Իջևանի քաղաքապետարանի շենքում:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ Իջևանի քաղաքապետարան/ հասցե՝ Երևանյան 5, հեռախոս՝ 026332138/ և ՀՀ Տավուշի մարզպետարան /հասցե՝ ք. ԻջևանՍահմանադրության 1, հեռախոս՝ 026331697/: Դիմումների ընդունման վերջին ժամկետը դեկտեմբերի 10-ը, ժամը 18:00 –ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Իջևանի քաղքապետարանի աշխատակազմ:
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք.Իջևան, Երևանյան 5
Հեռ..` +374 263 32138
 

Հայտարարված է` 23.11.2012

Վերջին ժամկետը` 10.12.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11