Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղեցույցներ ԵՎ կատալոգներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

7 Հունիս 2012, 814 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1136-Ն ՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 440-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 10.1-ին հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման N 2 հավելվածի 38-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 1136-Ն և 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին» N 440-Ն որոշումները:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հնգօրյա ժամկետում՝
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետում նշված բազմակի օգտագործման նախագծերն ու դրանց կատալոգները և նույն կարգի 4-րդ կետում նշված ձեռնարկը տեղադրել նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.mud.am).
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նյութերն էլեկտրոնային կրիչներով տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` բնակչության իրազեկման ու հետագա կիրառման նպատակով:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նյութերը հնգօրյա ժամկետում համապատասխանաբար տեղադրել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքերում:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) եռօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նյութերը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և համապատասխան մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրված լինելու մասին.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում սահմանված կարգով, մոնիթորինգի անցկացման նպատակով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը կիսամյակային կտրվածքով տրամադրել տեղեկատվություն համապատասխան մարզի համայնքներում բազմակի օգտագործման նախագծերի կիրառման ընթացքի մասին:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նութերի առկայության մասին հնգօրյա ժամկետում իրազեկել (տեսանելի վայրերում տեղադրված ցուցավահանակներով, զանգվածային լրատվության միջոցներով` ռադիո, հեռուստատեսություն և այլն) համայնքի հասարակությանը և հնարավորության դեպքում դրանք տեղադրել համայնքի ինտերնետային կայքում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ալբոմների  կատալոգ  

 

Ձեռնարկ

 

Հրաման

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար օգտվել քաղաքաշինության նախարարության mud.am/am/projcatalog

 կայքից

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ՀՀ  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչություն:

Հեռ. (+374 263) 3 22 40

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 15:33:08