Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժին

Աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ` Նաիրի Մելքումյան

  էլ. փոստ

1) ապահովում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի կազմումը և ներկայացնում Մարզպետին ու ներքին աուդիտի կոմիտեին,
2) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և սահմանում է առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունն և տրամադրված ռեսուրսները, աուդիտի մոտեցումներն ու տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը,
3) կատարում է իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքների բաժանում ներքին աուդիտորների միջև.
4) ապահովում է աուդիտի ավարտից հետո հաշվետվության կազմումը` նախապես քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ և տրամադրում Մարզպետին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին,
5) հետևում է ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագրի իրականացմանը,
6) կազմում և Մարզպետին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը,
7) իրավունք ունի աջակցություն ստանալ այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից , որտեղ իրականացվում է աուդիտը, պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ ցանկացած տվյալ,
8) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար մշակում է առանձին մեթոդաբանություն,
9) Մարզպետին ներկայացնում է զեկուցումներ աուդիտի իրականացման սահմանափակումների` խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ,
10) ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների,
11) Մարզպետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը,
12) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու և վերապատրաստելու վերաբերյալ.
13) Մարզպետին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու, վերաբերյալ,
14) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը,
15) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին,
16) Մարզպետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն,
17) Մարզպետին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը,
18) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
19) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,
20) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 14:16:13