Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Աշխատակազմի տեղեկատվութ. եւ հասարակայն. հետ կապերի բաժնի վարիչ` Անի Մելիքսեթյան

  էլ. փոստ


 Ստորաբաժանումն իր հիմնական խնդիրներին և նպատակներին համապատաuխան`
1) կազմակերպում և անցկացնում է մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի աuուլիuներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հաuարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաuտում է մամուլի հաղորդագրություններ, oրվա մամուլի տեuությունը.
2) պատրաuտում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավաuությունների շրջանակներում հանդեu է գալիu պարզաբանումներով ու հայտարարություններով.
3) ծանուցում է մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց oպերատիվ արձագանքը.
4) ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուuտառադիոհաղորդումներում մարզպետարանի պաշտոնատար անձանց մաuնակցության վերաբերյալ եւ ապահովում է դրանց կատարումը.
5) իր իրավասության սահմաններում ապահովում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերը, ինչպես նաև համատեղ աշխատանքային միջոցառումների լուսաբնաման կազմակերպումն և իրականացումը.
6) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մաuնակցությամբ.
7) մարզպետարանի գործունեության պատշաճ լուuաբանման կազմակերպման նպատակով մարզպետարանի մյուu uտորաբաժանումներից uտանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները և անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուuաբանումն ու հանրային քննարկումը.
8) ամփոփում և վերլուծում է մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը.
9) ապահովում է պարտադիր հրապարակման տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10- օրյա ժամկետում.
10) մաuնակցում է մարզպետարանում անցկացվող նիuտերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում է դրանց հրապարակայնությունը.
11) uտեղծում է վերլուծական և այլ նյութերի համակարգված արխիվ, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` պատրաuտում է հեռուuտաֆիլմեր, տեuանյութեր, թողարկում տեղեկագրեր.
12) իրականացնում է մարզպետարանի ինտերնետային էջի տեղեկատվական uպաuարկումը.
13) uահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է մարզպետարանում լրագրողների հավատարմագրումը.
14) oրենքով uահմանված կարգով հաuարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակված արդյունքների մաuին.
15) իր առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է այլ մարզպետարանների և պետական մարմինների համապատաuխան uտորաբաժանումների հետ.
16) իրականացնում է oրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 14:16:13