Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ` Հարություն Քոչարյան

  էլ. փոստ

 Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզերում,

2) մշակում և իրականացնում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր,

3) ուսումնասիրում է մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերըմշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր,

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության համակարգման լիազոր մարմնին` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին,

5) ուսումնասիրում է մարզում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր,

6) մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է նախարարությանը և ոստիկանությանը,

7) նախարարության միջոցով  իրականացնում է մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ և կառույցներ,

8) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 13:21:12