Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Անահիտ Ճաղարյան

Անահիտ Ճաղարյան

Բաժնի պետ

Կենսագրություն

 Ծննդյան թիվ --- 23.11.1962թ.
Ծննդյան վայր --- ՀՀ Տավուշի մարզ քաղաք Իջևան:
Կրթությունը
1969-1989թ. --- Սովորել և ավարտել է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը։
1981-1983թ. --- Ընդունվել և ավարտել է Իջևանի տեխնոլոգիական տեխնիկումի հաշվապահական հաշվառման ֆակուլտետը:
2008-2012թ. — Ընդունվել և ավարտել է Երևանի Եվրասիա միջազգային համալսարանի կառավարում ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն՝
1979-1980թ. --- Աշխատել է Իջևանի գորգագործական կոմբինատում որպես տնավարուհի:
1983–1991թ --- Աշխատել է Իջևանի գորգագործական կոմբինատում որպես աշխատավարձի գծով հաշվապահ:
1991-1999թ.--- Աշխատել է Իջևանի բնակարանային շահագործման տեղամասի գլխավոր հաշվապահ:
1999-2002թ. --- Աշխատել է Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական վարչությունում որպես պետի տեղակալ՝ գլխավոր հաշվապահ։
2002-2022թ. — Աշխատել է Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահակա հաշվառման բաժնի ավագ մասնագետ՝ գլխավոր հաշվապահ։
2022թ հոկտեմբերի 11-ց – Աշխատում է Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ՝ գլխավոր հաշվապահ։
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի 1 դուստր:
Բնակվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

 

Գործառույթներ / իրավասություններ

  Իրականացնում է վարչության պետի կողմից սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանը, առաջարկություններ է նեկայացնում պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ:
Իրականացնում է հաշվապահական հաշվառումը վարելու աշխատանքները և կրում պատասխանատվություն ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվություններ ժամանակին կազմելու համար:
Կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները:
Կազմում Մարզպետարանի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցը:
Կազմակերպում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմում և ճշտում:
Կազմում և ամփոփում է կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագրերը :
Կատարում է Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/ և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրություն և վերլուծություն:
Իրականացնում է մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողութուն:
Կատարում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին Մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի կազմում, ամփոփում և ներկայացում:
Հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկ է իրականացնում:
Կազմում է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով Մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերը:
Մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ստուգում, ըստ ծրագրերի ամփոփում և ներկայացում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած ՊՈԱԿ- ներին համապատասխան գրությունների կազմում, ճշգրտված հաշվետվությունների ստուգում, վերլուծություն, տնտեսումների, գերածախսերի բացահայտում, համար:
Գործուղման մեկնող աշխատակիցների գործուղղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթների նկատմամբ հսկողության իրականացում:
Իրականացնում է Մարզպետարանի աշխատակիցների աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցրած վճարումների հաշվարկ, վճարում:
Իրականացնում է Մարզպետարանի աշխատակիցների եկամտահարկի հաշվարկման, պետական բյուջե վճարման, հաշվետվությունների /եռամսյակային, տարեկան/ կազմում և ներկայացնումը լիազոր մարմին:
Իրականացնում է Մարզպետարանի աշխատակիցներին տրվող ապահովագրական վճարների հաշվարկման և վճարման գործառույթներ և իրականացնում է գործուղման մեկնող աշխատակցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթներ:
Իրականացնում է Մարզպետարանի աշխատակիցների պարտադիր սոցիալական պահովագրության վճարների հաշվարկ, փոխանցումներ բյուջե, հաշվետվությունների /ամսական/ կազմում և ներկայացնում լիազոր մարմին:
Հավաքագրում, ամփոփում և պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացնում այն առևտրային կազմակերպությունների ցանկերը, դրանցում կատարված փոփոխությունները, որոնց պետական բաժնեմասերի կառավարման լիազորությունները վերապահված են մարզպետին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08