Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Ռուբեն Տիգրանյան

Ռուբեն Տիգրանյան

Վարչության պետ

Կենսագրություն

 Ռուբեն Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 05.01.1962թ. Երևան քաղաքում՝ ծառայողի ընտանիքում:
1969-1979թ.թ. սովորել և ոսկե մեդալով ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1979-1985թ.թ. սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը <<բուժական գործ>> մասնագիտությամբ: Սուբօրդինատուրան ավարտել է <<թերապիա>> մասնագիտությամբ և ստացել բուժական գծով բժշկի որակավորում:
1985-1986թ.թ. Երևանի թիվ 8 կլինիկական հիվանդանոցում մասնագիտացել  է ինտերնատուրայում:
1986-1990թ.թ. աշխատել է Իջևանի շրջանային բուժմիավորումում որպես Գանձաքարի բժշկական ամբուլատորիայի վարիչ:
1990-1997թ.թ. աշխատել է Իջևանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում որպես վարիչ:
1997-1998թ.թ. աշխատել է Իջևանի հիվանդանոցի տնօրենի բուժական գծով տեղակալ:
1998թ. մայիսին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ:
1998-2001թ.թ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական առողջապահական գործակալության Տավուշի մարզային վարչության պետ:
2002թ. նշանակվել է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի Պ Ա Գ-ի Տավուշի մարզային կենտրոնի պետ:
2018թ. մարտի 1-ից ՀՀ ԱՆ աշխատակազմի ՊԱԳ-ի մարզային կենտրոնի լուծարման պատճառով գրանցվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կադրերի կարճաժամկետ ռեզերվում:
2018թ. մայիսի 25-ից ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետն է:
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Աշխատանքային գործունեյությանը զուգահեռ իրականացրել է մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործում:
1986թ. ԱԱԻ _ <<Ինֆեկցիոն հիվանդություններ>>;
1988թ ԱԱԻ _ << Առողջապահության կազմակերպման ակտուալ հարցեր>>;
1990թ. ԲԿԵԻ _ <<Ինֆեկցիոն հիվանդություններ>>;
1996թ. ԱԱԻ - <<Աղիքային վարակները և վիրուսային հեպատիտները
երեխաների մոտ>>;
1998թ. ՄԱԿ-ի ծրագիր - <<Առաջնորդություն և մենեջմենթ>>;
2000թ. TNO - Առողջապահություն և կանխարգելում՝ Նիդեռլանդներ -
<<Առողջապահության ֆինանսավորման բարեփոխման ծրագիր>>;
2002թ. ԱՀԿ Եվրոբյուրո և ՀՀ ԱՆ-<<Բուժման օպտիմալ սխեմաների ներդրում>>;
2004թ. ԱՀԿ և ՀՀ ԱՆ - <<ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի բուժման ռազմավարություն >>;
2004թ. ԵՊՀ - <<Վերապատրաստում>>,<<Պետական կառավարում>>:
2005թ. Գլոբալ ֆոնդ - <<ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի բուժման ռազմավարություն >>;
2005թ. ԱՀԿ Եվրո,ԱԱՀ,ՀՀ ԱՆ -<<Դեղերի անվտանգության հիմնախնդիրներ>>;
2008թ. ՀՀ ԱՆ ԱԱԻ - Վերապատրաստում <<ՀՀ Սահմանադրություն>>;
2012թ ԵՊԲՀ - Վերապատրաստում <<Առողջապահության կազմակերպում>>;
2015թ. ԵՊՀ - Վերապատրաստում <<Կառավարչական հմտություններ>>;

2018թ․ Կառավարման ակադեմիա - վերապատրաստում, ծառայողական քննություն։

 

Գործառույթներ / իրավասություններ

1) ապահովում է առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում պետական քաղաքականության իրականացումը և ծրագրերի կատարումը
2) մասնակցում է առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության պետական նպատակային ծրագրերի, օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակման և իրականացման աշխատանքներին
3) առաջարկություններ է ներկայացնում առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառների հայեցակարգերի, ռազմավարության, օրենսդրության վերաբերյալ
4) առաջարկություններ է ներկայացնում մարզի տարածքում գործող առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում Նախարարությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, Վարչության ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպման, բարելավման նպատակով
5) առաջարկություններ է ներկայացնում պետական նպատակային ծրագրերի շրջանակներում մարզային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների կողմից պետական պատվերի ձևավորման վերաբերյալ, հետևում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ֆինանսավորմանը և բնականոն գործունեության ապահովմանը
6) մարզի տարածքում առողջապահական պետական նպատակային ծրագրերի կատարումն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում բնակչության անվճար բուժօգնության ապահովումը, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված, սակայն անապահով վիճակում գտնվող անձանց բուժօգնություն ցուցաբերելու նպատակով հանձնաժողովային ընթացակարգով առողջապահական ընկերություններում հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը
7) առողջապահության և սոցիալական պաշտպանության բնագավառներում տիրող իրավիճակի պարբերաբար վերլուծության իրականացումը, հրատապ լուծում պահանջող հարցերի բացահայտումը, մասնավորապես՝ մարզային ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների բնականոն գործունեության ապահովումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, նրանց ընտանիքների կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն և սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման ապահովում, անհրաժեշտության դեպքում խմբային (բազմամասնագիտական) քննարկումների կազմակերպում
8) մարզի տարածքում գործող առողջապահական և սոցիալական պաշտպանության բնագավառների կազմակերպություններից, համայնքներից, ոստիկանությունից և այլ կառույցներից համապատասխան տեղեկատվության ընդունման, ամփոփման, վերլուծման և դրանք մարզպետին ու պետական այլ համապատասխան մարմիններին ներկայացնելու համար
9) համակարգում է պետական պատվերի շրջանակներում իրականացվող դեղորայքի, բժշկական նշանակության ապրանքների և ծառայությունների գործընթացը, կենտրոնացված գնումների միջոցով ձեռք բերված և մարդասիրական օգնության ճանապարհով մարզին հատկացված դեղորայքի քանակի պատվիրակման, տեղափոխման, բաշխման, գործընթացի հաշվետվողականության ապահովում, սոցիալական ծրագրերի շրջանակներում մարդասիրական օգնությունների բաշխման աշխատանքների վերահսկում
10) առաջարկություններ է ներկայացնում մարզային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների կադրային ներուժի բարելավման վերաբերյալ, աջակցում բարձրագույն, միջին մասնագիտական և նախնական մասնագիտական բժշկական կադրերի պատրաստման (վերապատրաստում, մասնագիտացում, վերամասնագիտացում), կատարելագործման, շարունակական մասնագիտական զարգացման վերաբերյալ, ինչպես նաև համակարգում է մարզի առողջապահական կազմակերպությունների մասնագիտական կադրային շտեմարանի աշխատանքները
11) կազմակերպում է պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչների, ուղեցույցների, կարգերի, առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման ու տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների, չափորոշիչների տեղայնացումը մարզի տարածքում
12) իր իրավասության սահմաններում մասնակցում է մարզում զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ մարզում զորակոչային և նախազորակոչային աշխատանքների բժշկական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում, նախազորակոչիկների, զորակոչիկների և զինծառայողների շրջանում կանխարգելիչ պատվաստումների գործընթացի կազմակերպման իրականացում
13) մարզում առողջապահական և սոցիալական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցային աշխատանքի ապահովում, մասնավորապես՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերի քաղաքացիներին հանրապետության առողջարաններ ուղեգրման գործընթացի կազմակերպում, միջազգային և բարեգործական կազմակերպությունների կողմից սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրերի համակարգում
14) իրականացնում է առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը բնակչության առողջության պահպանման և առողջապահական, կրթական ծրագրերի մասին հանրային իրազեկման աշխատանքներ
15) մարզի տարածքում բնակչության առողջության բարելավման և սոցիալական բնույթի միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև մարզում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին աջակցելը, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումը, նման իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը
16) աջակցում է ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքի իրացմանը, կատարում երեխաների և կանանց առողջության իրավիճակային պարբերական վերլուծության, գնահատման աշխատանքներ
17) ոչ պետական առողջապահական և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ մշտադիտարկման ապահովումը
18) մարզի տարածքում առողջապահական և սոցիալական հիմնահարցերի, պետական ծրագրերի կենսագործման, բնակչության միգրացիայի, զբաղվածության և սոցիալական պաշտպանվածության, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, փախստականների, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, ինչպես նաև երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների, հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության ծրագրերի մշակման և դրանց կատարման ապահովումը, հարցերի համալիր ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացումը
19) արտակարգ իրավիճակներում մարզում բնակչության բժշկական օգնության կազմակերպումը
20) մարզի տարածքում գործող առողջապահական կազմակերպությունների և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպչական և մասնագիտական գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կազմակերպումը և դրանց արդյունքների ամփոփման աշխատանքների իրականացումը
21) աջակցում է մարզում բնակչության զբաղվածության պետական ծրագրերի իրականացմանը:
22) աջակցում է մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, երեխաների, տարեցների, բռնության ենթարկված և օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի այլ անձանց սոցիալական պաշտպանությանը:
23) մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, երեխաների, տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի անձանց հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծման) աշխատանքների իրականացմանը, առաջարկություններ ներկայացնում այդ անձանց սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի նախագծերի վերաբերյալ.
24) աջակցում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը
25) երեխայի նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում բռնության ենթարկված երեխային կամ դեպքը
26) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգը, համագործակցում է նմանատիպ այլ համակարգեր սպասարկող կազմակերպությունների հետ
27) իրականացնում է որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մարզում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման գործընթացում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները
28) մարզում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնելու դեպքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները
29) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած, ինչպես նաև հանցագործությունից տուժած երեխաների տեղավորման խնդիրները
30) ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնատար անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքերում, աջակցում է ծնողական իրավունքների իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում առկա տարաձայնությունների կարգավորման գործընթացին՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը
31) աջակցում է մարզում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների պաշտպանության և կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխային կամ դեպքը
32) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում, խնամքի տրամադրման վերաբերյալ կատարում ուսումնասիրություն և տրամադրում համապատասխան եզրակացություն, ինչպես նաև իրականացնում է օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
33) աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքում
34) աջակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ ուսումնական հաստատություններ ընդգրկվելու գործընթացին:
35) միջոցառումներ է ձեռնարկում մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղությամբ:
36) աջակցում է մարզում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում ընտանիքում ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ դեպքը
37) աջակցում է մարզում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառմանը
38) մասնակցում է մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) սոցիալական գնահատման (սոցիալական կարիքների գնահատում) և սոցիալական աջակցության աշխատանքներին, ինչպես նաև գնահատված սոցիալական կարիքների վրա հիմնված սոցիալական աջակցության հասցեական ծրագրերի իրականացմանը
39) համագործակցում է մարզում գործող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ, մասնակցություն ունենում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման աշխատանքներին;
40) համակարգում է մարզում որդեգրման, խնամատարության և երեխաների այլընտրանքային խնամքի ապահովման ընթացակարգերը, ուսումնասիրում և ապահովում է օրենսդրության միասնական կիրառությունը
41) աջակցում է թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի, սեռական բռնության ենթարկված, ընտանիքում բռնության ենթարկված անձանց հիմնախնդիրների ուսումնասիրման (վերլուծման) աշխատանքներին:
42) ուսումնասիրում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը, մշակում դրանց բարելավման ծրագրեր
43) համագործակցում է մարզում առողջապահական, սոցիալական և իրավապաշտպան ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ
44) իրականացնում է հանրային իրազեկման աշխատանքներ;
45) մասնակցություն է ունենում մարզպետի, նրա Աշխատակազմի կողմից կազմակերպված քաղաքացիների ընդունելությանը, ինչպես նաև Աշխատակազմի գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ քաղաքացիների դիմումների և բողոքների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունների քննարկմանը` լուծելով դրանց ընթացքը օրենսդրությամբ սահմանված կարգով: Վարչությունում քաղաքացիների ամենօրյա ընդունելության ժամանակ տրամադրվում են խորհրդատվություն, պարզաբանումներ
46) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված Վարչությանը վերապահված այլ գործառույթներ


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59