Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Հայկ Ղալումյան
ՀՀ Տավուշի մարզպետ
(+374 263) 4 23 56, 4 00 45
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
10 ապրիլի 1974թ․, ք․ Իջևան
Կրթություն
1981-1991թ. -- Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոց
1991-1995թթ․--Երևանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետ՝ տնտեսագետ-միջազգայնագետի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1995-2001թթ․ ---«Իջևանի բնակչության կենցաղսպասարկում» հիմնարկ՝տնտեսագետ:
2002-2005թթ․ --- «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղ՝ տնտեսագետ:
2005-2007թթ․ --- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոն՝
առաջատար մասնագետ:
2007-2008թթ․ --- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Մետաքս» մասնաճյուղ՝ վարկային մասնագետ:
2008-2010թթ․ -- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղ՝ կառավարչի տեղակալ, վարկ-ավանդային բաժնի պետ:
2010-2019թթ․ --- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղ՝ կառավարիչ:
2019-2021թթ․ --- ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
2021թ ապրիլի 8-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ:
Կուսակցական պատկանելություն
<<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության անդամ է։
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: