Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Արթուր Հովակիմյան

Արթուր Հովակիմյան

ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

, (+374 263) 4 18 08

Կենսագրություն

 

Ծննդյան թիվը՝ 27.02.1962 թ.
Ծննդյան վայրը՝ քաղաք Իջևան

Կրթությունը՝

  • 1969 - 1979 թթ․ սովորել և ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը
  • 1983 - 1987 թթ․ սովորել և ավարտել է ՌԴ Սարատովի «Անասնաբուծական-անասնաբուժական» ինստիտուտի զոինժեներական ֆակուլտետը
  • 1995 - 1997 թթ․ սովորել և ավարտել է ՀՀ Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն՝

  • 1987 - 1990 թթ․ Իջևանի շրջանի Կիրանցի սովխոզի գլխավոր անասնաբույժ
  • 1990 - 1992 թթ․ ՀՀ Զինված ուժերի ՆԳՆ-ին առընթեր հատուկ գնդի Իջևանի վաշտի հրամանատար
  • 1992 - 1993 թթ․ ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերի Իջևանի պարետի տեղակալ, ապա պարետ
  • 1993 - 1994 թթ․ ՀՀ ՊՆ 51191 զորամասի հրամանատարի տեղակալ - առաջատարական հրամանատարական կետի պետ
  • 1994 - 1997 թթ․ ՀՀ Իջևանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի պետ
  • 1997 - 1998 թթ․ ՀՀ ՊՆ 51191 զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ
  • 1998 - 2001 թթ․ ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի պետ
  • 2001 - 2004 թթ․ ՀՀ ՊՆ 37082 զորամասի մարտական պատասխանատվության բաժանմունքի ավագ սպա
  • 2004 - 2012 թթ․ ՀՀ ՊՆ 51191 զորամասի հրամանատարի տեղակալ, այնուհետև մարտական հերթապահության գծով տեղակալ
  • 2012 - 2016 թթ․ ՀՀ ԶՈՒ Իջևանի զինվորական կոմիսար
  • 2016 - 2019 թթ․ ԱԻՆ փրկարար ծառայության ՓՎ պետ
  • 29.10.2020 թ․ - առ այսօր՝ ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ

 

1980 - 1982 թթ․ ծառայել է Խորհրդային բանակում,

ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա է, ունի գնդապետի կոչում։

 

Խրախուսանքներ և պարգևատրումներ՝

ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է 

  • «Արիության» մեդալով

ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է 

  • «Դրաստամատ Կանայան»
  • «Ծովակալ Իսակով»
  • «Վազգեն Սարգսյան»
  • «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, 
  • «ՀՀ ԶՈՒ 20-տարի հոբելյանական» մեդալներով

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Բնակվում է ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-16 10:38:19