Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Մերուժան Հարությունյան

Մերուժան Հարությունյան

Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում

, +374 263 4 00 45

Կենսագրություն

 Մերուժան Վահրամի Հարությունյան

Ծննդյան թիվ ---       01.06.1973թ.

Ծննդյան վայր  ---- ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան

Կրթությունը

1980-1990թթ.  սովորել և ավարտել  է  Իջևանի թիվ 2 միջնակարգ        դպրոցը՝ գերազանցությամբ  (ոսկե մեդալով):

1990թ –ին ընդունվել է Երևանի Պետական Պոլիտեխնիկական ինսիտուտի տրանսպորտային ֆակուլտետը:

1995թ.-ին ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանը՝  <<Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում>>մասնագիտությամբ և ստացել ավտոմոբիլային տրանսպորտի կառավարման գծով  ինժեների որակավորում:

Աշխատանքային գործունեություն՝

1995-2000թթ. աշխատել  է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ:

2001թ-ից  զբաղվում է անհատ ձեռներեցությամբ:

2019թ.  փետրվարի 14-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի օգնական:

2020թ. օգոստոսի 14-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ:

Զինապարտություն՝

Զինապարտ է:

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած  է, ունի երկու որդի:

Բնակվում  է Տավուշի մարզի  Իջևան քաղաքում:

Գործառույթներ / իրավասություններ

1) Համակարգում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությունը, ապահովում պետական հանրակրթական ծրագրերի իրագործումը, իրականացնում ուսումնական հաստատությունների գործունեության վերահսկողությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված կարգի համաձայն
2) Աջակցում է մարզի ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և շահագործման աշխատանքներին
3) Ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը
4) Վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովում կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան
5) Համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում,
6) Համակարգում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մրցույթների անցկացման գործընթացը
7) Համակարգում է դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման գործընթացը
8) Համակարգում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման և փաստաթղթային ատեստավորման գործընթացը,
9) Ապահովում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման գործընթացը
10) Ապահովում է «Հեռավոր բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցների ուսուցիչներով ապահովում» ծրագրի շրջանակներում մարզ գործուղված ուսուցիչների հաշվառման գործընթացը
11) Կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, մարզային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական, ազգային և այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, վերահսկում է մարզի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը
12) Իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության և օգտագօրծման ուղղությամբ,
13)Աջակցում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցմանը, հանգստի գոտիների ստեղծմանը, պահպանմանը և շահագործմանը
14) Համագործակցում է մարզի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ
15) Ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը մարզում
16) Ապահովում է ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանումը, տարածումը և զարգացումը,
17) Համակարգում է մարզի տարածքում գործող մշակութային դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, խմբերի գործունեությունը
18) Համակարգում է մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքները,
19) Հսկողության է իրականացնում մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ, ապահովում հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպումը և անցկացումը
20)Համակարգում է մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների՝ մարզադպրոցների, մարզական ընկերությունների գործունեությունը
21) Աջակցություն է ցուցաբերում մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերին` հանրապետական առաջնություններին և միջազգային մրցաշարերին լավագույնս մասնակցության նպատակով
22) Համակարգում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեությունը
23) Համակարգում է մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից տարածաշրջանային և մարզային մրցումների կազմակերպումը և անցկացումը, մասնակցում է մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը,
24) Մարզական կարգերի և կոչումների շնորհման համար կազմում և ներկայացնում է միջնորդագրերի նախագծեր
25) Կազմակերպում և անց է կացնում ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի մարզային մարզական միջոցառումներ
26) Վերահսկողություն է սահմանում հանրակրթական ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման գործընթացի վրա
27)Ցուցաբերում է մեթոդաբանական աջակցություն ուսումնական և մշակութային կրթական հաստատություններին,
28) Աջակցություն է ցուցաբերում համայնքապետարաններին և մարզական կազմակերպություններին՝ առաջնություններ և մրցաշարեր կազմակերպելու գործընթացում
29)Ապահովում է հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպումը և անցկացումը.
30) Աջակցում է մարզաձևերի զարգացման և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10