Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Նիկոլայ Գրիգորյան

Նիկոլայ Գրիգորյան

ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական

էլ. փոստ

(+374 263) 4-23-56 /+374 263/ 4-18-08

Կենսագրություն

 Ծնվել է  1957 թվականի դեկտեմբերի 15-ին 

• 1976 - 1981 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
• 1982 - 1989 թթ. աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում որպես «Մարդը և օրենքը», «Մարտական պոստում», «Իրավաբանի ընդունարան», «Ճանապարհ, տրանսպորտ, հետիոտն» հաղորդաշարերի խմբագիր-մեկնաբան։
• 1990 - 1995 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարության լրատվական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, «02» հեռուստահաղորդաշարի հիմնադիր-մեկնաբան, «02» շաբաթաթերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր, միլիցիայի փոխգնդապետ:
• 1996 - 1997 թթ. - «Նորք» հեռուստաալիքի փոխտնօրեն, «Լուրեր» լրատվական ծրագրի հիմնադիր տնօրեն։
• 1997 - 2008 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության լրատվական բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ։
• 2002 - 2003 թթ. - «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի հիմնադիր-տնօրեն։
• 2008 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
• 2010 - 2011 թթ. - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային համակարգող։
• 2011 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:
• 2015 թվականից՝ Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող:
• 2017 թվականի մայիսի 5-ին գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
• 2019 թվականի ապրիլի 17-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական
Պարգևներ և կոչումներ
Արժանացել է ՀՀ վարչապետի, Ոստիկանության, Հայաստանի փրկարար ծառայության, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Ազգային անվտանգության խորհրդի պատվոգրերի ու շնորհակալագրերի։
• ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
• ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
• ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,
• ՀՀ ԱԻՆ «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ,
• ՀՀ ԱԺ նախագահի մեդալ
• ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայություն» մեդալ։
• Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության կողմից արժանացել է «ՔՊ միջազգային կարգի ասպետ» շքանշանի։
• 2013 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում[3]:
Ամուսնացած է, ունի երեք երեխա և երկու թոռ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-21 15:43:30