Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Հայկ Չոբանյան

Հայկ Չոբանյան

ՀՀ Տավուշի մարզպետ

էլ. փոստ

(+374 263) 4-23-56 +374 263 4-00-45

Կենսագրություն

 Հայկ Չոբանյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

 

  1973թ. ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղ

 

Կրթություն

 

Ավարտել է Տավուշի միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով։ 1995թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը: 1999 թ. ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան: 

 

Աշխատանքային գործունեություն

 

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1997թ.՝ «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում՝ որպես տնտեսական բաժնի խմբագիր: 
1998-2001 թ.թ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում: 

2000-2003թ.թ. աշխատել է որպես հրատարակչության տնօրեն: 
2003-2012 թ.թ. ղեկավարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
2006-2013թ.թ. եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն /ԻՏՁՄ/ խորհրդի անդամ:

2012թ. հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը:
2014-2017թ.թ. աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն:

2018-ին հիմնադրել է Ֆրիներջի ընկերությունը:

2019թ. փետրվարի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ:

 

 Այլ տվյալներ

 

1995-1997 թ.թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:  

2007 թվականից սկսած  հանդիսացել է մի շարք տեղական և միջազգային նախաձեռնությունների անդամ, մասնավորապես՝ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումի խորհրդի անդամ, ԵՄ էլեկտրոնային կառավարման զարգացման կենտրոնի մասնավոր ոլորտի աջակցության կոմիտեի անդամ, ՀՀ ՏՏ զարգացման ազգային խորհրդի անդամ, ԵՄ թվային շուկաների ներդաշնակեցում ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՏՏ համաշխարհային ալյանսի խորհրդի անդամ և այլն:

2012 թ-ից ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը:
2016 թ. հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը:
2016 թ-ից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
2017 թ-ից Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահն է:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-07 14:59:00