Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Միսակ Մելքումյան

Միսակ Մելքումյան

Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում

, (+374 ) 4 22 40

Կենսագրություն

 Ծննդյան թիվ  -  16.06.1972թ.

Ծննդյան վայր – քաղաք Իջևան

 

Կրթությունը՝

1979 - 1989թթ. _ սովորել և ավարտել է Իջևանի  թիվ 5 միջնակարգ դպրոցը

1989 - 2095թթ. -- Երևանի ԿՄաքսի անվան պոլիտեխնիկական ինսիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը՝ ստացել ճարտարապետի որակավորում

Աշխատանքային գործունեություն՝

1988 - 1989թթ.  –  Իջևանի ջերմամատակարարման վարչությունում որպես 4-րդ կարգի փականակագործ

2095թ - 2096թթ. –  Իջևանի քաղաքապետարան-ում որպես նախագծող ճարտարապետ

1998 – 1999թթ.  –  Իջևանի քաղաքապետարանի քաղաքշինության բաժնում որպես գլխավոր մասնագետ։  Զուգահեռ դասավանդել է հիդրոմելարատիվ քոլեջում     

2000 - 2022թթ. – ՀՀ Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ

15.07.2015թթ.– երկրորդ դասի խորհրդական

1605.2022թթ  –  ՀՀ Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

 

Այլ տվյալներ՝

1996-1998թթ. ծառայություն Ազգային բանակում

 

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած  է, ունի 4 երեխա
Բնակության վայրը, քաղաք Իջևան

Գործառույթներ / իրավասություններ

1) Սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում պետական կառավարման լիազոր մարմիններն
2) Սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարություն, մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ:
3) Եզրակացություն է տալիս հանրապետության տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ
4) Իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառություններ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ
5) Համակարգում և հսկողություն է իրականացնում մարզային նշանակության խմելու և ոռոգման ջրամատակարարման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ, միջոցներ ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ
6) Համակարգում է մարզի համայնքներում աղբահանության ծառայությունների մատուցման և սանիտարական մաքրության ոլորտի աշխատանքները:
7) Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրում է քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշում ներդրումների չափը, պայմանագրային հիմունքներով ներգրավում օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին
8) Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանում է օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանները
9) Մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ օբյեկտների համար ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիական և հեղինակային հսկողությունը
10) Ըստ անհրաժեշտության ստուգումներ են անցկացնում տեղական ինքնակառավարման մարմններում համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա

11) Կազմակերպում է ՀՀ պետական միջոցների հաշվին, Մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստումը
12) Մասնակցում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացին, առաջարկություններ և դիտողություններ է ներկայացվում մշակված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ
13) Իրականացնում է համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ: Առանձին դեպքերում հանդիսանում է նախագծային փաստաթղթերի մշակման պատվիրատու
14) Իրականացվում է բնակավայրի գոտևորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ
15) Կազմակերպում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ
16) Մասնակցում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին
17) Իրականացնում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացը, մարզպետի և քաղաքացու միջև ՀՀ օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցանբերելու վերաբերյալ պայմանագրի կնքումը
18) Իրականացնում է համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի հսկողություն
19) Աջակցում է ԲԳՎ ծրագրի միջոցով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը
20) Համաձայնեցնում կամ հիմնավորված մերժում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը
21) Ապահովում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքների, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, իրավական կարգավորումը
22) Կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը
23) Կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, թունելների ,կամուրջների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը
24) Աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը
25) Իրականացնում է պատվիրատուի գործառույթներ բնագավառին ՀՀ պետական բյուջեից կատարված հատկացումների գծով
26) Ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպում և ընդունում
27) Հսկողություն է իրականացվում մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կահավորանքի շինարարության, շահագործման, նորոգման և պահպանության աշխատանքերի կատարման նկատմամբ
28) Մասնակցում է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիանների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիության աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնում տեղադրման թույլտվությունների ուղղությամբ:
29) Կազմակերպում է մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիներով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքները
30) Մարզի սահմաններում հողային ֆոնդի նպատակային օգտագործման, համապատասխան փաստաթղթերի նախապատրաստում և հսկողություն,
31) համայնքների հողօգտագործման սխեմաների կազմման օժանդակման և մարզպետի քննարկմանը ներկայացում
32) հողամասերի տրամադրման, դրանց հետ վերցման, հողերի պահպանության միջոցառումների նկատմամբ տեղեկատվություն ներկայացնելու, ինչպես նաև նշված գործընթացի օժանդակման, համապատասխան ակտերի, արձանագրությունների կազմում
33) հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության վերաբերյալ մարզպետին համապատասխան տեղեկատվության ներկայացում
34) մարզպետի կողմից ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի քննարկմանը ներկայացվող հողաշինության և հողօգտագործման հարցերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում
35) մարզի համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման համար համայնքների կողմից ներկայացված գործերի ուսումնասիրություն և համապատասխան ընթացքի ապահովում
36) գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրման համար ներկայացված գործերի ուսումնասիրություն և համապատասխան եզրակացության կազմում
37) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման, օգտագործման և տեղեկատվության տրամադրում
38) հողերի վիճակի համակարգված դիտարկում /մոնիտորինգ/
39) տարեկան աշխատանքային ծրագրերի նախագծերի նախապատրաստման և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն:
40) մարզի հողաշինության և հողօգտագործման հեռանկարային պլանների /այդ թվում քաղաքների և գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի/ մշակում, նոր հողերի յուրացման ուղղություններով

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10