Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Թերեզա Սաֆարյան

Թերեզա Սաֆարյան

Վարչության պետ

էլ. փոստ

, +374 263 42220

Կենսագրություն

Ծնվել է 1961 թվականին սեպտեմբերի 25-ին, Աչաջուր գյուղում

1982-1987թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը գրադարանավարություն և մատենագիտություն մասնագիտությամբ և ստացել գրադարանավար մատենագետի որակավորում

1980-1987թթ. Իջևանի հեռակա միջն. դպրոց, գրադարանավար

1988-1996թթ. Իջևանի կենտրոնական գրադարանի կոմպլեկտավորման բաժին, բաժնի վարիչ

1996-2002թթ. ՀՀ Տավուշի մարզպետարան, ընդհանուր բաժնի 1-ին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ

2002-2007թթ. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ, քարտուղարության ընդհանուր բաժնի 1-ին կարգի մասնագետ

2007-2017թթ. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ:

2017 թվականի օգոստոսի 1-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի վարիչ:

2023 թվականի մայիսի 26-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ 

Ամուսնացած է ունի 3 երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

1) ապահովում է անձնակազմի կառավարման գծով Մարզպետի որոշումների և գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստումը և ստորագրման ներկայացնելը
2) Մարզպետի կողմից ստորագրված որոշումների և գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման հանձնելու աշխատանքների կազմակերպում:
3) համակարգում է Մարզպետի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում՝ Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն), ինչպես նաև մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքները:
4) համակարգում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների ընտրության (նշանակման) մրցույթի նախապատրաստական և անցակացման աշխատանքները
5) ապահովում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները
6) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպում է մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ տեղադրելու աշխատանքները
7) համակարգում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքները
8) աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի և դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարին
9) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է մարզպետի աշխատակազմի ղեկավար և մասնագիտական թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող ներքին և արտաքին մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքները,անցկացնում է մրցույթի թեսթավորման փուլը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում էլեկտրոնային եղանակով
10) ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասնագիտական թեստային և բանավոր հարցաշարերի տեղադրումը տեղեկատվական հարթակ
11) ապահովում է մարզպետարանում առանձին խնդիրների իրականացման համար փորձագետների ներգրավման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի ռեեստրի վարումը, ռեզերվում գրանցելու, տեղեկատվական հարթակում տեղադրելու, կադրերի ռեզերվից հանելու հետ կապված ընթացակարգերի կազմակերպման աշխատանքները
12) Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների բացահայտումը, ապահովում է այդ կարիքների բավարարումը և կազմակերպում վերապատրաստման աշխատանքները
13) . ապահովում է բարեվարքության հարցերով գործընթացի իրականացումը
14) ապահովում է ժամկետային պայմանագրերի, համաձայնագրերի կնքման, ծանուցման հետ կապված աշխատանքները
15) ապահովում է քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման աշխատանքները
16) ուսումնասիրում և հաշվառում է մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները (կատարողական գնահատման ակտը և կառավարչական հմտություները) անմիջական ղեկավարի գնահատականներով, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ
17) ապահովում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը:
18) ապահովում է Մարզպետի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում՝ Մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն) արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները
19) ապահովում է Աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները:
20) ապահովում է Աշխատակազմի աշխատողներին գործուղման վկայականների տրամադրման և գրանցման աշխատանքները
21) ապահովում է քաղաքացիական ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու աշխատանքները
22) ապահովում է մարզպետարանում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը
23) համակարգում է Աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում փաստաթղթերի մուտքագրման և փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները
24) համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Աշխատակազմում ստացված հանձնարարականների մուտքագրման աշխատանքները, դրանց կատարման ժամկետների հսկողությունը
25) համակարգում է Մարզպետի աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, առձեռն կամ փոստային ծառայությամբ ստացված քաղաքացիների դիմումների, առաջարկությունների և բողոքների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների կողմից արված հարցումների մուտքագրման աշխատանքները և դրանց կատարման ժամկետների հսկողությունը
26) կազմակերպում է Աշխատակազմից համայնքապետարաններ, ենթակա մարմիններ ուղղված գրությունների և հանձնարարականների պատշաճ կատարման աշխատանքները, ինչպես նաև ժամկետների կատարման նկատմամբ հսկողություն
27) կազմակերպում է «Ելից» փաստաթղթերի խմբագրումն ու առաքումը էլեկտրոնային` Mulberry» ծրագրով, սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով, առձեռն տարբերակով և էլեկտրոնային փոստով
28) կազմակերպում է Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության աշխատանքների համակարգումը և տեղեկանքների տրամադրումը
29) համակարգում է Մարզպետի որոշումների, Գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի համապատասխան ստորաբաժանման հետ մշակման, դրանց համարակալման և ըստ հասցեատերերի առաքման աշխատանքները
30) կազմակերպում և ղեկավարում է Մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունների, մարզի խորհրդի նիստերի նախապատրաստումը, անցկացումը, դրանց արձանագրությունների կազմումը և առաքումն ըստ հասցեատերերի
31) համակարգում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողությունը
32) կազմակերպում է մարզպետի որոշումների, Մարզպետի աշխատակազմի աշխատանքային ծրագրերի, Մարզի զարգացման ծրագրի, Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների հաշվետվությունների, համայնքների ավագանիների որոշումների, թափուր աշխատատեղերի հայտարարությունների և պարտադիր հրապարակման այլ նյութերի հրապարակումը ՀՀ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում
33) ապահովում է Մարզպետի աշխատակազմի՝ պետական պահպանության ենթակա փաստաթղթերի հաշվառումը, համալրումը, պահպանությունը և օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնումը արխիվ
34) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքին, Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ֆինանսական վարչության հետ համատեղ իրականացնում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերման, այնուհետև դրանց հաշվառման, օգտագործման աշխատանքները
35) կազմակերպում է Աշխատակազմի համակարգչային տեխնիկայի սպասարկման, ինտերնետային կապի, ինչպես նաև տեղային լոկալ և գլոբալ ցանցերի անխափան աշխատանքի ապահովումը, վարչական շենքի պահպանության, կոմունալ ծառայությունների տեխնիկական սպասարկման վերահսկողությունը, լուսավորության, ջրամատակարարման, սանհանգույցների և ջեռուցման անխափան աշխատանքը, և դրանց հետ կապված թերությունների ժամանակին վերացման աշխատանքները
36) ապահովում է մարզպետի և Մարզպետարանի գործունեության հրապարակայնությունն ու լուսաբանումը Մարզպետարանի պաշտոնական կայքի և սոցիալական ցանցերի տեղեկատվական հարթակներում
37) պատրաuտում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, ապահովում է շնորհավորանքների, ցավակցությունների, նամակների տեքստերի պատրաստումը, իր իրավաuությունների շրջանակներում հանդեu է գալիu պարզաբանումներով ու հայտարարություններով
38) կազմակերպում և անցկացնում է մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի աuուլիuներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, մաuնակցում է Մարզպետարանում անցկացվող նիuտերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում է դրանց հրապարակայնությունը


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57