Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Գագիկ Մելիքբեկյան

Գագիկ Մելիքբեկյան

Բաժնի պետ

Կենսագրություն

 Ծնվել է ` 1961թ. փետրվարի 26-ին գ. Աչաջուր

1979-1984թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում
1991-1996թթ. ընդունվել և ավարտել է ՀՀ ՆԳ նախարարության բարձրագույն դպրոցը, ստացել իրավաբանի որակավորում

Աշխատանքային գործունեություն`
19784-1979թթ. Իջևանի թիվ 1 շինարարական վարչություն , որպես բանվոր 1985-1989թթ. Իջևանի թիվ 51 շինարարական վարչություն , որպես 5-րդ կարգի վարպետ:                 
1989-2011թթ. ՀՀ ոստիկանության համակարգ , որպես ավագ տեսուչ, բաժանմունքի պետ և բաժնի պետ:
1989-1994թթ. մասնակցել է ՀՀ պաշտպանության մարտական գործուղություններին:
Ունի ոստիկանության փոխգնդապետի կոչում:
2012-2014թթ. աշխատել է քարտեզագրող, գեոդեզիստ , չափագրող /հաշվառող/, հողաշինարար /ունի որակավորում/:
2017թ. մարտի 14-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

1) Ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումը Աշխատակազմի, Աշխատակազմի ենթակայության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ
2) Ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին
3) Միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու ուղղությամբ
4) Ուսումնասիրում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների կողմից ընդունված իրավական ակտերը, օրենսդրությանը հակասող հակասող իրավական ակտերի առկայության դեպքում հաղորդումներ է ներկայացնում Մարզպետին` դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնելու կամ կասեցնելու համար
5) Սահմանված կարգով տեղեկություններ է նախապատրաստում համապատասխան հանրապետական գործադիր մարմնին ներկայացնելու համար իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ
6) Մասնակցում է աշխատակազմի հաստիքացուցակի կազմման աշխատանքներին
7) Կատարում է Մարզպետի, նրա տեղակալների, Աշխատակազմի գլխավոր քարտուղարի հանձնարարությունները
8) Օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում է դատական ակտերի կատարմանը, հանդես է գալիս դատարաններում, որպես Աշխատակազմի ներկայացուցիչ
9) Մասնակցում է Աշխատակազմում ստացված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկմանն ու պատասխանների նախապատրաստմանը
10) Մարզպետի և Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայության կազմակերպությունների իրավաբանական ծառայությունների գործունեության նկատմամբ, իրականացնում է նաև դրանց գործունեության նկատմամբ մեթոդական ղեկավարում
11) Ընթացիկ և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Մարզպետին` կատարած աշխատանքների մասին
12) Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն
13) Ուսումնասիրում, նախապատրաստում և Մարզպետի քննարկմանն է ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի համապատասխան որոշումների նախագծեր
14) Հսկողություն է իրականացնում մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ
Բաժնի գործունեության նպատակներն են`
15) Աջակցել մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացմանը
16) Աշխատակազմի և մարզի համայնքապետարանների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովմանը նպաստելը
Բաժնի գործունեության խնդիրներն են`
17) Մարզի զարգացման ռազմավարության շրջանակներում մշակված գործունեության ծրագրերի իրականացման ապահովմանը աջակցելը
18) Տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող խնդիրների բացայտման և դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակման և ներկայացմանը աջակցելը

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57