Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Աղաբեկ Գալստյան
Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ
(+374 263) 4 22 14
Կենսագրություն
Ծնվել է 1971թ. մայիսի 19-ին, Իջևան քաղաքում
1987թ. ավարտել է Աչաջրի միջնակարգ դպրոցը
1987-1992թթ. ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի <Գետային կառուցվածքների և ՀԷԿ-ների հիդրոտեխնիկական շինարարության> ֆակուլտետը և ստացել է ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում
Աշխատանքային գործունեությունը
1986թ – Աղստևի որոգման ջրարբիացման համակարգերի վարչությունում, որպես բանվոր
1992-1994թթ.- Կոտայքի ջրային համակարգերի արտադրական ձեռնարկությունում, որպես 1-ին կարգի ինժեներ-հիդրոտեխնիկ
1994-1995թթ.- Իջևանի ջրային համակարգերի արտադրական ձեռնարկությունում, որպես ինժեներ
1995-1997թթ.- Ծառայել է ՀՀ ԶՈՒ
1997-1999թթ.- Աղստև-Տավուշ ջրային համակարգի ձեռնարկությունում, որպես ինժեներ
1999-2001թթ.- ՀՀ Տավուշի մարզպետարան, ոռոգման համակարգերի բաժնի գլխավոր մասնագետ
2001-2006թթ.- Աչաջրի գյուղապետարան, գյուղապետի տեղակալ
2006-2009թթ.- ՀՀ Տավուշի մարզպետարան տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ
2016թ. մայիսի 31-ին ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական: 2019թ. փետրվարից ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ ԳՀ բաժնի վարիչի պաշտոնակատար: 2020թ. օգոստոսի 10-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ
Ամուսնացած է ունի երկու տղա:
Գործառույթներ / իրավասություններ
1) Իրականացնում է մշտադիտարկում սահմանված կարգով պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների նպատակային օգտագործման ուղղությամբ
2) Իրականացնում է մշտադիտարկում միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նկատմամբ։
3) Իրականացնում է մշտադիտարկում համայնքի կամավոր խնդիրների, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների և դրանց իրականացման կարգի նկատմամբ
4) Իրականացնում է մշտադիտարկում համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա պարտադիր գույքագրման և համապատասխան փոփոխությունների նկատմամբ
5) Իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող ստացված տեղեկատվության և նյութերի քննարկում, ներկայացնում առաջարկություններ
6) Իրականացնում է աշխատանքներ միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ մարզի տարածքում։
7) Իրականացնում է աշխատանքներ կապված ապակենտրոնացված միջտարածաշրջանային համագործակցության հետ
8) Իրականացնում է աշխատանքներ մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ և ներկայացնում մարզի զարգացմանը միտված առաջարկություններ
9) Իրականացնում է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման հետ կապված աշխատանքները
10) Իրականացնում է աջակցություն և մեթոդական խորհրդատվություն համայնքների ենթակառուցվածքների վերակառուցման, վերականգնման, ինչպես նաև դրանց պահպանմանն ու շահագործմանն ուղղված ծրագրերի կազմմանը
11) Իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարում և վերահսկում
12) Իրականացնում է համայնքային ծառայողների գրանցամատյանների հավաքագրում, ճշգրտում և առաքում ՏԿԵՆ
13) Իրականացնում է թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և ատեստավորումների նշանակման օրերի հաշվառում, ամփոփում է արդյունքները և համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ տեղեկություններն առաքում պետական կառավարման լիազոր մարմին
14) Իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ մասնագիտական և վարչական հսկողության իրականացման ամենամյա աշխատանքային ծրագրի և ժամանակացույցի կազմում
15) Իրականացնում է իրավական հսկողություն, բացառապես տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման ընթացքում ընդունված որոշումների օրինականության ստուգման նպատակով
16) Իրականացնում է մասնագիտական հսկողություն՝ պետության պատվիրակած լիազորությունների իրականացման արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով
17) Իրականացնում է համայնքներից ստացված դիմում–բողոքների, առաջարկությունների քննարկում
18) Աջակցում է մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքներին և մարզի զարգացմանը միտված առաջարկություններ ներկայացնում մարզպետի քննարկմանը
19) Աջակցում է հերթական և արտահերթ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքներին
20) Աջակցում է համայնքներում սոցիալական կարիք ունեցող անձանց և հնարավորության դեպքում սոցիալական ծառայություններ տրամադրող բարեգործական, մասնագիտացված այլ կազմակերպությունների։
21) Աջակցում է մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման աշխատանքներին
22) Աջակցում է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման գործընթացին
23) Աջակցում և տալիս է հնգամյա զարգացման ծրագրի մշակման մեթոդական ցուցումներ՝ համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը մարզային, տարածաշրջանային զարգացման և այլ ռազմավարական ծրագրերին համահունչ լինելու նպատակով
24) Աջակցում է համայնքի տարեկան աշխատանքային պլանի կազմմանը
25) Աջակցում է մարզի տարածքում էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի իրականացմանը
26) Մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444–Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով «ՀԷՑ» ՓԲԸ–ից ներկայացված տեղեկատվության համադրման գործընթացին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ից ստացած բաժանորդների ցուցակների հետ՝ բնակչությանը բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցման նպատակով
27) Մասնակցում է տարհանման հանձնաժողովի աշխատանքներին և օժանդակում մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը
28) Մասնակցում է համայնքներին քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և աշխատանքների կազմակերպմանը, համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման, բնակչության պատսպարման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման գործընթացներին
29) Մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորմանը և օժանդակում համայնքներին դրանց իրագործման նպատակով
30) Մասնակցում է մարզի խորհրդի նիստին և աջակցում նախապատրաստական աշխատանքներին
31) Սահմանված կարգով քննարկման է ներկայացնում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու փոխվարչապետի իրավասությանը վերապահված հարցեր
32) Ներկայացնում է առաջարկություններ և աջակցում համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված գործընթացին։
33) Կազմակերպում է համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը և կազմավորում է համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերը
34) Մասնակցում է համայնքային ծառայողների մրցույթներին և ատեստավորմանը։
35) Սահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները
36) Նախապատրաստում է աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման առաջարկություններ, հիմնավորող փաստաթղթեր և դրանք ներկայացնում պետական կառավարման լիազոր մարմին։
37) Իրականացնում է համայնքներում համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի /ՀԿՏՀ-ների/ մշտադիտարկում