Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Մուշեղ Մուրադյան  Միշայի

Մուշեղ Մուրադյան Միշայի

ՍԱՏԳ- պետ

Կենսագրություն

  Ծնվել է 1977թ. փետրվարի 20-ին, Բերդավան գյուղում
1994-2001թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղական ակադեմիա
1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում
2001-2012թթ. աշխատել է ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանումում որպես պայմանագրային աշխատող, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ
2012-2015թթ.ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանում, ստորաբաժանման արխիվի բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ:
2015թ. սեպտեմբերի 28-ից՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի Նոյեմբերյանի ՍԱՏԳ պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2016 թվականի հունիսի 23-ից Նոյեմբերյանի ՍԱՏԳ պետ:

Ամուսնացած է ունի երկու երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

 

Գործակալությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման նպատակով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) հայտնաբերում է աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.

2) սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ տվյալները ստանում է առցանց կամ անհրաժեշտ փաստաթղթերով և կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարզում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում կամ գործակալությանը հասանելի տեղեկատվական շտեմարանների միջոցով.

4) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված պետական նպաստների և այլ դրամական վճարների նշանակումը և վճարման կազմակերպումը.

5) գնահատում է սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքները, սոցիալական դեպքի վարման շրջանակներում կազմում անհատական սոցիալական ծրագիրը (սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը), ինչպես նաև ապահովում է անհատական սոցիալական ծրագրի իրականացումը և շարունակական հսկողությունը.

6) իր սպասարկման տարածքում կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը.

7) անհատական սոցիալական ծրագրի (այսուհետ` անհատական ծրագիր) շրջանակներում համակարգում է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը.

8) տալիս է եզրակացություն՝

ա. խնամակալության և հոգաբարձության մարմնին` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու, ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-21 13:21:12