Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Գագիկ Մատինյան

Գագիկ Մատինյան

Բաժնի պետ

, (+374 263) 4 22 03

Կենսագրություն

Ծնվել է 1959թ. ապրիլի 25-ին Իջևան քաղաքում.
1976թ. ավարտել է Իջևանի թիվ 2 միջն. դպրոցը.
1985-1990թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը և ստացել մաթեմատիկայի ուսուցիչի որակավորումը
1978-1980թթ. ծառայել է ՌԴ խորհրդային բանակում
1976-1978թթ. աշխատել է Իջևանի գորգկոմբինատում, որպես ենթավարպետի օգնական
1980-1995թթ. աշխատել է Իջևանի շրջխորհրդի գործկոմում, որպես ՔՊ շտաբի պետ
1995-2006թթ. աշխատել է ՀՀ ԱԻՎ համակարգում, վարչության պետ
2006-2011թթ. աշխատել է Տավուշի փրկարարական վարչության պետ
2013-2014թթ. աշխատել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ ԳՀ բաժնի, առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
2014թ. օգոստոսի 11-ից նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ
Պահեստի գնդապետ է :
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

Խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում բաժնի խնդիրներից բխող գործառույթներներն են՝
2) Աշխատակազմի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքային պլանների մշակման, մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աշխատանքներին աջակցությունը և մասնակցությունն այդ պլանների իրագործմանը
3) Աշխատակազմի, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների՝ զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին նախապատրաստության և մասնակցության ապահովումը
4) Աշխատակազմում, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում աշխատող պահեստազորայինների ամրագրման աշխատանքների ապահովումը, նրանց զինվորական հաշվառման, պատրաստության միջոցառումներին և զորահավաքային զորակոչին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների օժանդակումը զինվորական հաշվառում իրականացնող մարմիններին
5) Աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պաշտպանության նպատակով մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների կատարման ու զինված ուժերի զորահավաքային ծավալման ապահովման գործընթացին մասնակցությունը:
6) զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների՝ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքային պլանների մշակման՝ մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աշխատանքներին աջակցությունը և մասնակցությունն այդ պլանների իրագործմանը
7) զորահավաքային առաջադրանքների շրջանակներում սահմանված կարգով ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, վերանորոգման, մատակարարման և այլ բնույթի ծառայությունների մատուցման նախապատրաստման ու դրանց իրականացման գործընթացի համակարգումը
8) տարածքային կառավարման մակարդակում պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման գործընթացին աջակցությունը
9) Աշխատակազմի կողմից մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանը մասնակցության ու դրա իրագործման գործընթացին աջակցությունը:
10) մարզում զորակոչի և այլընտրանքային ծառայության իրականացման աշխատանքների համակարգում՝ համագործակցելով զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների հետ
11) առաջարկությունների ներկայացում զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի աշխատանքների կատարելագործման վերաբերյալ
12) գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, մշակման աշխատանքների իրականացում:
13) քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման պլանների մշակմանը օժանդակում և մասնակցություն դրանց իրականացման աշխատանքներին
14) կառուցվածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության գծով պարտականությունների կատարման նկատմամբ հսկողություն
15) կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների համակարգում
16) մարզպետի հանձնարարությամբ` կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների քաղաքացիական պաշտպանության գծով գործունեության ուսումնասիրություններին մասնակցություն
17) սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների վերլուծություն և դրա արդյունքները մարզպետին ներկայացնելը
18) մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը օժանդակում, նշված ոլորտների այլ հարցերի համակարգում
19) արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման ուղղությամբ տարվող միջոցառումներին մասնակցություն, ինչպես նաև վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքերի ճշգրտում ու կատարվող աշխատանքների համակարգում:
20) աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակման, կազմակերպման և դրանց իրագործման համակարգում
21) Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով տարածքային կառավարման մարմինների համար սահմանված այլ միջոցառումների իրականացման ապահովում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57