Մարզպետարան
Կառուցվածք
- Մարզպետարանի հաստիքացուցակը
- Մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունը և ներքին իրավական ակտը

Հարություն Քոչարյան
ՀՀ Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ
Կենսագրություն
Ծնվել է՝ 1975թ. նոյեմբերի 26-ին, ՀՀ Տավուշի մարզի Սևքար գյուղում
1992թ. ավարտել է Իջևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը
1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը և ստացել է մաթեմատիկայի բակալավրի որակավորում:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Աշխատանքային գործունեություն`
1992-1994թթ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ուսանող
1994-1995թթ. ծառայություն ՀՀ Զինված ուժերում
1996-1998թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ուսանող
2004-2005թթ. ՀՀ Կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն, Տավուշի ԱԻ և ՔՊ մարզային վարչության օպերատիվ բաժին 1-ին կարգի մասնագետ
2006-2008թթ. ՀՀ Փրրկարար ծառայության Տավուշի մարզային վարչություն, հրահանգիչ
2008-2011թթ. §Քարարտ¦ ՓԲԸ, փոխտնօրեն
2011-2012թթ. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն ՀԳՄ ՏՍ ԳՀ բաժին, գլխավոր մասնագետ
25/09/2012-25/09/2013թթ. ՀՀ Տավուշի մարզպետարան, մարզպետի օգնական
25.03.2014թ. նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ
Գործառույթներ / իրավասություններ
1) իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզերում, 2) մշակում և իրականացնում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր, 3) ուսումնասիրում է մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր, 4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության համակարգման լիազոր մարմնին` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին, 5) ուսումնասիրում է մարզում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր, 6) մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է նախարարությանը և ոստիկանությանը, 7) նախարարության միջոցով իրականացնում է մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ և կառույցներ, 8) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ: