Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Վաղարշակ Սուքոյան
Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ
(+374 263) 4 22 40
Կենսագրություն
Ծնվել է 1964թ. հունիսի 27-ին, ք.Իջևան 1970-80թթ. սովորել և ավարտել է Իջևանի թիվ 1 միջն. Դպրոցը: 1980-1981թթ. աշխատել է Իջևանի անտառտնտեսությունում որպես բանվոր: 1981-982թթ. աշխատել է Իջևանի փայտամշակման կոմբինատում որպես բանվոր:
1982-87թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում և ստացել գիտնական-ագրոնոմի որակավորում: 1987-90թթ. աշխատել է Դիտավանի սովխոզում որպես գյուղատնտես: 1992-99թթ. աշխատել է Իջևանի անտառտնտեսությունում: 1999-2001թթ. աշխատել է Տավուշի մարզի ագրարային պետ. տեսչությունում, որպես տեսչության պետ-գլխավոր տեսուչ: 2003թ աշխատում է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմում՝ գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում առաջատար մասնագետ, իսկ 2013թ. օգոստոսից՝ նույն վարչության պետ: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Գործառույթներ / իրավասություններ
1) Մասնակցում է գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման մարմնի, միջազգային կազմակերպությունների կողմից մարզում իրականացվելիք ծրագրերի նախագծերի քննարկմանը, աջակցում է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ պետական օժանդակության, հասարակական, մասնավոր, ներդրող և արտասահմանյան դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի գործընթացին:
2) մասնակցում է համայնքներում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին, իրականացում է կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների ուսումնասիրություններ ու վերլուծություններ, արդյունքների ամփոփում և համապատասխան առաջարկությունների ներկայացում և համակարգում.համագործակցում է պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
3) մարզի տարածքի տնկարաններում, սերմնաբուծական կազմակերպություններում ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացում, դրանց արդյունքների ամփոփում և համապատասխան առաջարկությունների ներկայացում ու համակարգում:
4) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության նպատակային ծրագրերի և դրանց տեղայնացման մեխանիզմների մշակումը և առաջարկությունների ներկայացում.:
5) մարզի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին՝ արտադրության կազմակերպման և զարգացման գործում մասնագիտական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում:
6) աջակցում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայություններին և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հակահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս:
7) տոհմաբուծական տնտեսությունների և արհեստական սերմնավորում իրականացնող կազմակերպությունների գործունեության աջակցության ցուցաբերում
8) համայնքներում անասնագլխաքանակի հաշվառման և համարակալման աշխատանքների համակարգում և կազմակերպում:
9) կազմակերպում և մասնակցում է համայնքներում բնական աղետների հետևանքով առաջացած խնդիրների (կարկտահարություն, ուժեղ քամիներ, ջրհեղեղ, սելավներ,երաշտ և այլն) ուսումնասիրության, հաշվառման և համապատասխան մարմիներին ներկայացմանը:
10) մարզի համայնքներում պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների պահանջարկի ուսումնասիրության գործընթացի կազմակերպում, աջակցություն գարնանացանի, աշնանացանի և բերքահավաքի աշխատանքներին, տեղեկատվության հավաքագրում ու համապատասխան մարմիներին ներկայացում:
11) համակարգում և հսկողություն է իրականացնում ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների գործունեության նկատմամբ, մարզային նշանակության ոռոգման ջրամատակարարման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ, միջոցներ ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ:
12) աջակցում և հսկողություն է իրականացնում ոռոգման ջրամատակարարման վարձավճարների հավաքագրման նկատմամբ:
13) Մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում:
14) Մարզի տարածքում վերահսկում է շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին:
15) Աջակցում է հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը:
16) Համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ;
17) Մասնակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին և անտառտնտեսություններին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակմանը:
18) Աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին:
19) Աջակցում է մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության համակարգումը և տեղեկատվության ներկայացումը
20) Համակարգում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքները:
21) Աջակցում է անտառների և անտառատնկարկների պահպանությանն ու օգտագործմանը
22) Բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով միջոցառումների իրականացում՝ համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ
23) Մասնակցում է պետական ծրագրերի մշակմանն ու իրենց իրավասության սահմաններում դրանց իրականացմանը:
24) Աջակցում է կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությանը:
25) Աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների /պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ/, ինչպես նաև բուսաբանական և դենդրոպարկերի պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը:
26) Ներգրավում է մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչությանը:
27) Աջակցում է պետական ծրագրեր՝ անտառների և անտառային հողերի պահպանության և օգտագործման նպատակով:
28) Համակարգում է վերահսկողություն համայնքային սեփականություն հանդիսացող հողերի բերրիության, հողի այլ օգտակար հատկությունների պահպանման, բարելավման և արդյունավետ օգտագործման գործընթացի նկատմամբ:
29) Համակարգում է վերահսկողություն համայնքային սեփականություն հանդիսացող հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման գործընթացի նկատմամբ: