Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Գուրգեն Հարությունյան
Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում
(+374 263) 4 2220
Կենսագրություն
Ծնվել է ` 1967թ. հուլիսի 26-ին Իջևան քաղաքում.
1984թ. ավարտել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցը.
1993թ. ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը ինժեներ-շինարարի մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն`
1984-1985թթ. Իջևանի գինու գոծարան, որպես բանվոր
1987-1989թթ. ծառայություն խորհրդային բանակում
1995-1996թթ. Ջրային կոմիտեի Իջևանի ԴՁ, գլխավոր ինժեների տեղակալ:
1996-1998թթ. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի, բնակարանային և կոմունալ տնտեսության բաժնի վարիչի տեղակալ
1997-2002թթ. ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ թիվ 10 ԴՁ, այնուհետև ,,Աղստև,, մասնաճուղի տնօրեն
08/07/2002-05/12/2002թթ.՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ ՏԾ ԳՀ վարչության առաջատար մասնագետ
2002-2009թթ. ՀՀ Տավուշի մարզպետարան, մարզպետի օգնական
2009-2010թթ. ՀՀ Տավուշի մարզպետարան, մարզպետի խորհրդական
2010-2011թթ. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ ԳՀ բաժնի գլխավոր մասնագետ
2011թ. փետրվարի 24-ից՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակամի զարգածման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Գործառույթներ / իրավասություններ
1) իրագործում է տարածքային կառավարման մակարդակում տնտեսության զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը
2) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության մշակումը և մշտադիտարկման իրականացումը
3) ապահովում է մարզի զարգացման ռազմավարության իրականացման տարեկան գործունեության ծրագրի մշակման և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելու աշխատանքների, ինչպես նաև հաստատված ծրագրի մշտադիտարկման իրականացումը
4) աջակցում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման նպատակով նախնական հայտերի և ամբողջական փաթեթների կազմման աշխատանքներին և դրանք ներկայացնում է տարածքային կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնին, մասնակցում մշտադիտարկման աշխատանքներին
5) ուսումնասիրում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը։ Վերլուծում, ամփոփում և նախապատրաստում է առաջարկություններ
6) ըստ անհրաժեշտության տրամադրում է խորհրդատվություն համայնքների ղեկավարներին՝ սուբվենցիոն, զբոսաշրջային և ներդրումային ծրագրերի կազմման գործում
7) աջակցում է ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքներին և ստուգում է դրանց համապատասխանությունը լրացման կարգի պահանջներին:
8) ապահովում է մարզի տարածքում միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությունը
9) աջակցում է մարզում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին:
10) կազմակերպում է հյուրանոցային տնտեսությունների գույքագրումը ու հյուրանոցային տնտեսությունների և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը
11) աջակցում է մարզի արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին` հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու, Հայաստանի Հանրապետության մարզերի և այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելու հարցում
12) տրամադրում է խորհրդատվական աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող արտադրական և զբոսաշրջային տնտեսավարող սուբյեկտներին՝ գործունեության ընդլայնման և արդյունավետության ապահովման ուղղությամբ
13) ապահովում է միջազգային, բարեգործական (այդ թվում՝ սփյուռքի), հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից մարզում իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքները
14) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է մարզի տնտեսական հնարավորությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքների համակարգումը, ինչպես նաև մարզի զարգացմանը միտված առաջարկությունները ներկայացնում է լիազոր մարմին
15) Մարզպետի հանձնարարությամբ նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր
16) Աջակցում է մարզի տարաքում իրականացվող ծրագրերին
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ