Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Արման Գևորգյան
Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար
(+374 263) 4 22 20
Կենսագրություն
Ծննդյան թիվը՝ 14.12.1976 թ.
Ծննդյան վայրը՝ ՀՀ, ք. Իջևան։
Կրթությունը՝
- 1983 - 1993 թթ․ սովորել և ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
- 1993 - 1997 թթ․ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ իրավագիտության բակալավրի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն՝
- 08.1997 - 02.2000 թթ․ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ։
- 05.2003 - 12.2005 թթ․ Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի «Աղետների կառավարում» ծրագրի կոորդինատոր։
- 02.2005 - 10.2005 թթ․ «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» ՀԿ-ի «Հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոն Հայաստան» ծրագրի Տավուշի մարզի ներկայացուցիչ։
- 03.2005 - 08.2005 թթ․ «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» ՀԿ-ի «Թափանցիկության և մասնակցության խթանումը տեղական ինքնակառավարման մարմիններում» ծրագրի Տավուշի մարզի ներկայացուցիչ։
- 12.2005 - 04.2006 թթ․ «ՖԻՆՔԱ» բարեգործական հիմնադրամի խմբային փոխառությունների ծառայող։
- 04.2006 - 08.2008 թթ․ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Իջևանի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ-իրավաբան։
- 08.2008 - 03.2010 թթ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Իջևանի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ։
- 03.2010 - 11.2016 թթ․ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ։
- 11.2016 - 07.2017 թթ․ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի վարիչ։
- 26.07.2017 թ․ ՀՀ վարչապետի թիվ 839–Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի։ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար
- 2023 թ․ մայիսից՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար։
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։
Զինապարտ է, կոչումով շարքային։
2023 թ․ լավագույն աշխատանքի և բարձր պատասխանատվության համար պարգևատրվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի շնորհակալագրով։
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Բնակվում է ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում։
Գործառույթներ / իրավասություններ
Գլխավոր քարտուղարը՝
ա) ապահովում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
բ) մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
գ) ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ) եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու, ինչպես նաև Օրենքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարելու մասին.
ե) Օրենքով սահմանված կարգով ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
զ) ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման Մարզպետի աշխատակազմի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքների իրականացումը.
է) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում նաև Խորհրդի համապատասխան որոշումն ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.
է1) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմում ներկայացրած, գործող հավաստագիր ունեցող և տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիներից մեկին առանց մրցույթի նշանակում է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում.
է2) Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած և չնշանակված քաղաքացիների ցանկը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ.
ը) հաստատում է Աշխատակազմի հերթական, ինչպես նաև արտաhերթ ատեստավորման ենթակա առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցանկերը.
թ) իր պատճառաբանված որոշմամբ Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման.
ժ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժա) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում, ինչպես նաև ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում Խորհրդի համապատասխան որոշման հիման վրա Օրենքով սահմանված ժամկետում ընդունում է քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում.
ժբ) Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.
ժգ) Օրենքով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ միաժամանակ իր կողմից քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհած Աշխատակազմի քաղաքացիական ծառայողին իր որոշմամբ զրկում է տվյալ դասային աստիճանից.
ժդ) Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում արտամրցութային կարգով կատարում է նշանակումներ.
ժե) իրեն անմիջականորեն ենթակա և հաշվետու քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ.
ժզ) Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու համար քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան հայտեր, ինչպես նաև Աշխատակազմում իրականացնում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի համակարգման և կազմակերպման քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.
ժէ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղում է Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ այդ ժամանակահատվածում իր հայեցողությամբ որոշելով նրանց վարձատրության պահպանման հարցը.
ժը) քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր հայեցողությամբ որոշում է Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից զբաղեցնելու հարցը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր.
ժթ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.
ի) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր.
իա) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, որոշում է թույլատրել տվյալ քաղաքացիական ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը.
իբ) իր լիազորությունների շրջանակներում նշանակում և ազատում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և կարգապահական տույժեր.
իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
իդ) ապահովում է Մարզպետի աշխատակազմի բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծման և դրանք սահմանված ժամկետում Մարզպետին ներկայացնելու աշխատանքների իրականացումը.
իե) ապահովում է Մարզպետի աշխատակազմի միջնաժամկետ ծախսային ծրագրերը սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները.
իզ) ապահովում է Աշխատակազմի բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
իէ) ապահովում է միջնաժամկետ ծախսային ծրագրերով, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով, հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ռազմավարական այլ ծրագրերով Աշխատակազմի գործունեության, ձեռքբերված արդյունքների և կատարված ծախսերի վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունների ներկայացումը.
իը) Մարզպետի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, Մարզպետի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
իթ) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար.
իժ) կազմակերպում է Մարզպետի աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
լ) Մարզպետին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.
լա) Մարզպետի ստորագրությանն է ներկայացնում որոշումները.
լբ) Մարզպետի աշխատակազմում կազմակերպում է գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
լգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
լդ) կատարում է գլխավոր ֆինանսիստի լիազորությունները.
լե) վարում է մարզպետի աշխատակազմի գաղտնի գործավարությունը.
լզ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գլխավոր քարտուղարը ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):


