Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Արծրուն  Նազարյան

Արծրուն Նազարյան

Բաժնի պետ

, (+374 263) 4 16 97

Կենսագրություն

Ծնվել  է  1964 թվականի  հունվարի 26-ին ՀՀ  Տավուշի մարզի /Նախկին  Իջևանի  շրջանի/  Լուսաձոր  գյուղում:

1970-78թթ. սովորել է Լուսաձորի 8-ամյա դպրոցում:

1978-80թթ. սովորել և ավարտել է Իջևանի թիվ 1  միջնակարգ դպրոցը:

1982-84թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1984-1990թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ստացել ինժեներ հիդրոտեխնիկ մասնագիտություն  զուգահեռ  ավարտել հասրակական մասնագիտությունների ֆակուլտետը:

1980-1982թթ. աշխատել  է Երևանի  պրոֆեսոր  Յոլյանի անվան արյան փոխներարկման ինստիտուտում որպես տեխնիկ-օպերատոր:

1990-96թթ.  Երևանի  ճարտարապետաշինարարական ինստիտուտում որպես ուսանողական ջոկատների շտաբի  պետ:

1996թ մինչև  հիմա աշխատում է  ՀՀ Տավուշի  մարզպետարանում:

Ամուսնացած է ունի երկու աղջիկ և մեկ տղա:

 

Գործառույթներ / իրավասություններ

 

ա/ օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերի հետ կապված հարաբերությունները,
բ/ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու նպատակով կազմում է մարզի հողերի օգտագործման ժամանակվոր սխեմաները
գ/ կազմում է մարզի հողային հաշվեկշիռը և սահմանված կարգով ներկայացնում հաստատման
դ/ վերահսկում է մարզի սահմանանիշերի և գեոդեզական կետերի պահպանումը
ե/ սահմանված կարգով իրականացնում է տեսչական վերահսկողություն
զ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր« առաջարկություններ« եզրակացություններ« այլ փաստաթղթեր նախապատրաստելը« ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը©
է/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու« վերապատրաստելու« կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ©
ը/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը©
թ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին©
ժ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն©
ժա/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը©
ժբ/ այլ մարմիններից« պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր©
ժգ/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը©
ժդ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ« տեղեկանքներ« հաշվետվություններ« միջնորդագրեր« զեկուցագրեր և այլ գրություններ©
ժե/ Աշխատակազմի ղեկավարին« ըստ անհրաժեշտության« ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ« փորձագետներ« գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու« ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար©
ժզ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված« ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ« կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց« մասնագետների« փորձագետների©
ժէ/ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում« ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին©
ժը/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի վարիչն ունի Օրենքով« այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 09:05:24