Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Արծրուն Նազարյան
Մարզպետի աշխատակազմի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում
(+374 263) 4 16 97
Կենսագրություն
Ծնվել է 1964 թվականի հունվարի 26-ին ՀՀ Տավուշի մարզի /Նախկին Իջևանի շրջանի/ Լուսաձոր գյուղում:
1970-78թթ. սովորել է Լուսաձորի 8-ամյա դպրոցում:
1978-80թթ. սովորել և ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1982-84թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1984-1990թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ստացել ինժեներ հիդրոտեխնիկ մասնագիտություն զուգահեռ ավարտել հասրակական մասնագիտությունների ֆակուլտետը:
1980-1982թթ. աշխատել է Երևանի պրոֆեսոր Յոլյանի անվան արյան փոխներարկման ինստիտուտում որպես տեխնիկ-օպերատոր:
1990-96թթ. Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում որպես ուսանողական ջոկատների շտաբի պետ:
1996թ մինչև հիմա աշխատում է ՀՀ Տավուշի մարզպետարանում:
Ամուսնացած է ունի երկու աղջիկ և մեկ տղա:
Գործառույթներ / իրավասություններ
ա/ օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերի հետ կապված հարաբերությունները,
բ/ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու նպատակով կազմում է մարզի հողերի օգտագործման ժամանակվոր սխեմաները
գ/ կազմում է մարզի հողային հաշվեկշիռը և սահմանված կարգով ներկայացնում հաստատման
դ/ վերահսկում է մարզի սահմանանիշերի և գեոդեզական կետերի պահպանումը
ե/ սահմանված կարգով իրականացնում է տեսչական վերահսկողություն
զ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր« առաջարկություններ« եզրակացություններ« այլ փաստաթղթեր նախապատրաստելը« ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը©
է/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու« վերապատրաստելու« կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ©
ը/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը©
թ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին©
ժ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն©
ժա/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը©
ժբ/ այլ մարմիններից« պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր©
ժգ/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը©
ժդ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ« տեղեկանքներ« հաշվետվություններ« միջնորդագրեր« զեկուցագրեր և այլ գրություններ©
ժե/ Աշխատակազմի ղեկավարին« ըստ անհրաժեշտության« ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ« փորձագետներ« գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու« ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար©
ժզ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված« ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ« կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց« մասնագետների« փորձագետների©
ժէ/ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում« ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին©
ժը/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի վարիչն ունի Օրենքով« այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։