Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արմեն  Խաչատրյան

Արմեն Խաչատրյան

Մարզպետարանի ֆինանս.եւ սոց.տնտ.վարչ.հաշվ.հաշվառման բաժնի վարիչ

(+374 263) 4-23-56 (+374 263) 4 45 61

Կենսագրություն

Ծնվել է 1963 թվականի մարտի 2-ին Իջևան  քաղաքում:

1970-1980 թթ ավարտել է Իջևանի թիվմիջնակարգ դպրոցը:

1980-1981 թթ  աշխատել է Իջևանի շինվերանորոգման վարչությունում:

1981-1983թթ  ծառայել է Սովետական բանակում:

1984-1990 թթ  աշխատել է Իջևանի շինվերանորոգման վարչությունում:

1987-1992 թթ ավարտել է Երևանի ժողովրդական  տնտեսության  ինստիտուտի Աշխատանքի և էկոնոմիկայի ֆակուլտետը, ստացել  տնտեսագետի որակավորում:

1990-1993 թթ  աշխատել է Իջևանի  շրջկոոպում  առաքիչ:

1993-1995 թթ. աշխատել է Լոռու տարածաշրջանային մաքսատանը, որպես տեսուչ:

1999-2000 թթ. աշխատել է Տավուշի մարզային առսպասպետտեսչությունում, որպես գլխավոր հաշվապահ:

2001-2002թթ. աշխատել է ՀՀ  Տավուշի մարզպետարանում ֆինանսատնտեսագիտական վարչությում, որպես առաջին կարգի մասնագետ:

2002-2009 թթ. աշխատել է ՀՀ  Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունում, որպես առաջատար մասնագետ:

2009 թվականից ՀՀ  Տավուշի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ:

Ամուսնացած է  ունի  2  երեխա:

 

Գործառույթներ / իրավասություններ

ա/ կազմակերպում է հաշվապահական հաշվառումը վարելու աշխատանքները և կրում է պատասխանատվություն Աշխատակազմի ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար
բ/աջակցում է մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքներին
գ/ապահովում է մարզպետարանի ապարատի հաստիքացուցակի կազմման գործընթացն ապահովում է տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարումը
դ/ Վարչության պետին է ներկայացնում տվյալ տարվա պետական բյուջեից մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերը
ե/կազմակերպում է հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկը
զ/իրականացնում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված` մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշհապահական հաշվառումը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը /ամսական, եռամսյակային, տարեկան/
է/ իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների
աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների
հաշվարկը, վճարումը
ը/ կազմում և վարչության պետին է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների եկամտահարկի հաշվարկման, պետական բյուջե վճարման, հաշվետվություններ / եռամսյակային, տարեկան/
թ/ հսկողություն է իրականացնում մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման գործառույթների նկատմամբ
ժ/ հսկողություն է իրականացնում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական գործառույթների կանխիկ դրամի դրամարկղային գործառնությունների նկատմամբ
ժա/ հսկողություն է իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման , դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման գործառույթներին
ժբ/ հսկողություն է իրականացնում է գործուղման մեկնող աշխատակցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթներին
ժգ/ ըստ ծրագրերի ամփոփում և Վառչության պետին է ներկայացնում մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները
ժդ/ աջակցում է մարզպետարանի կողմից օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների հավաքագրման աշխատանքներին
ժե/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր« առաջարկություններ« եզրակացություններ« այլ փաստաթղթեր նախապատրաստելը« ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը©
ժզ/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու« վերապատրաստելու« կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ©
ժէ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը©
ժը/ համապատասխան առաջարկություններ է ներկայացում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին©
ժթ/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն©
ի/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը©
իա/ այլ մարմիններից« պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր©
իբ/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը©
իգ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ« տեղեկանքներ« հաշվետվություններ« միջնորդագրեր« զեկուցագրեր և այլ գրություններ©
իդ/ Վարչության պետին« ըստ անհրաժեշտության« ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ« փորձագետներ« գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու« ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար©
իե/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված« ինչպես նաև Վարչության պետի գիտությամբ« կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց« մասնագետների« փորձագետների©
իզ/ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում« ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին©
իէ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի վարիչն ունի Օրենքով« այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-16 17:41:07