Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Ասքանազ  Բաբլումյան

Ասքանազ Բաբլումյան

Մարզպետի աշխատակազմի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում

, (+374 263) 4 22 40

Կենսագրություն

Ծննդյան թիվը՝ 26.02.1967 թ.
Ծննդյան վայրը՝ ՀՀ, Կոթի գյուղ

Կրթությունը՝

  • 1973-1983 թթ․ ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը
  • 1988-1993 թթ․ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, «Ոչ պարենային ապրանքների ապրանքագիտություն» ֆակուլտետ, ստացել է ապրանքագետ-ինժեների որակավորում

Աշխատանքային գործունեություն՝

  • 1984-1985 թթ․ Իջևանի գորգագործական կոմբինատ
  • 1985-1987 թթ․ ծառայել է Սովետական բանակում
  • 1987 թ․ Կիրովականի «Հայկոոպշին» վարչություն
  • 1988 թ․ Իջևանի թիվ 51 շինվարչություն
  • 1989-1996 թթ․ Իջևանի շրջկոոպ
  • 1996-1997 թթ․ ՀՀ Տավուշի մարզպետարան, ֆինանսական բաժին, առաջին կարգի մասնագետ
  • 1997-1998 թթ․ ՀՀ Տավուշի մարզպետարան, ֆինանսական բաժին, առաջատար մասնագետ
  • 1998 թ․ մայիս-օգոստոս՝ Տավուշի մարզային առսպասպետտեսչություն, գլխավոր հաշվապահ
  • 1998-1999 թթ․ ՀՀ Տավուշի մարզպետարան, ֆինանսական բաժին, առաջատար մասնագետ
  • 1999-2002 թթ․ ՀՀ Տավուշի մարզպետարան, ֆինանսական բաժին, գլխավոր մասնագետ
  • 2002-2009 թթ․ ՀՀ Տավուշի մարզպետարան, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն, վարչության պետի տեղակալ
  • 2009-2022 թթ․ ՀՀ Տավուշի մարզպետարան, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ
  • 29.11.2022 թ․ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
  • 05.2023 թ․ - առ այսօր՝ մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ

Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք երեխա
Բնակվում է Տավուշի մարզում

Գործառույթներ / իրավասություններ
  1. Ապահովում է մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ պետական բյուջեի նախագծերի սահմանված կարգով մշակումը և ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը
  2. Ապահովում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցների արդյունավետ տնօրինումը և վերահսկում է այդ միջոցների նպատակային օգտագործումը
  3. Սահմանված կարգով կազմակերպում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորման գործընթացը և դրանց նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունը
  4. Աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում
  5. Աջակցում է համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելուն, ինչպես նաև համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ ապահովում է իրավական և մասնագիտական վերահսկողություն
  6. Ընդունում է մարզի համայնքների հաստատված բյուջեները, ամփոփում և ներկայացնում լիազոր մարմին
  7. Մասնակցում է ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրվող սուբվենցիաների հայտերի կազմման և ամփոփման աշխատանքներին: Իր լիազորությունների շրջանակներում ապահովում է ծրագրերի վերահսկողություն և ֆինանսավորում
  8. Կազմակերպում է մարզպետարանի հաշվապահական հաշվառումը վարելու աշխատանքները և կրում պատասխանատվություն մարզպետարանի ֆինանսական, հարկային, վիճակագրական և պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու և հանձնելու համար
  9. Ապահովում է սահմանված կարգին համապատասխան ՀԾ ծրագրով մարզպետարանի հաշվապահական հաշվառումը՝ անհրաժեշտ տվյալների մուտքագրումը
  10. Կազմակերպում է ՀՀ պետական բյուջեով մարզպետարանին տարբեր ծրագրերով հատկացված ֆինանսական միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացները: Մեթոդական աջակցություն է ցուցաբերում մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների կողմից իրականացվող գնման ընթացակարգերի կազմակերպմանը: Ապահովում է գնումների պաշտոնական տեղեկագրում գնումների գործընթացներին առընչվող փաստաթղթերի հրապարակումը
  11. Կազմում է մարզպետարանի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցների ֆինանսական պարտավորությունների կատարման, վճարման և գնման ժամանակացույցերը
  12. Աջակցում է մարզպետարանի հաստիքացուցակի կազմման աշխատանքներին
  13. Կազմում և ճշտում է ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվները, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերը
  14. Ապահովում է ՀՀ պետական բյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրերում մարզպետարանի և ենթակայության կրթական ոլորտի բյուջետային հայտերի կազմումը, ամփոփումը և ներկայացումը` ներառյալ հաջորդ տարվա հայտերը:
  15. Ապահովում է ՀՀ պետական բյուջեում մարզպետարանի և ենթակայության կրթական ոլորտի ՊՈԱԿ-ների սոցիալական փաթեթի բյուջետային հայտերի կազմման և ներկայացման գործընթացները
  16. Ապահովում է ՀՀ պետական բյուջեով մարզպետարանին կրթական տարբեր ծրագրերով հատկացված միջոցների շրջանակներում իրականացվող հաշվարկները, պայմանագրերի կնքումը և ֆինանսավորումը՝ հավելավճարների հաշվարկը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հաշվարկները
  17. Ամփոփում և ներկայացնում է մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագրերը՝ ներառյալ հաջորդ տարվա բյուջետային հայտերը
  18. Աջակցում է մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների ներկայացրած տարեկան նախահաշիվների կազմմանը և կազմակերպում դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրություն և վերլուծություն
  19. Ապահովում է մարզային ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողություն
  20. Կազմակերպում է մարզպետարանի սեփականություն հանդիսացող պետական գույքի էլեկտրոնային հաշվառումը և գրանցամատյանների վարումը, մասնակցում է ամենամյա գույքագրման տարեկան աշխատանքներին, կատարում է հիմնական և շրջանառու միջոցների դուրս գրման ու մուտքագրման հաշվապահական ձևակերպումներ: Ապահովում է տարեկան ֆինանսական հաշվետվություններում ճշգրտված տվյալների արտացոլումը:
  21. Ապահովում է հաջորդ տարվա բյուջեի հաշվին մարզպետարանի միջոցով իրականացվող ծախսերի բյուջետային հայտերի կազմումը, ամփոփումը և ներկայացումը
  22. Ապահովում է տվյալ տարվա պետական բյուջեից մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի ներկայացումը
  23. Ապահովում է հանրակրթական դպրոցների աշակերտների միջին տարեկան փաստացի թվաքանակին համապատասխան բյուջետային հատկացումների վերահաշվարկը
  24. Ապահովում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերի մուտքագրումը քլիենթ թրեժորի ծրագիր
  25. Մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ստուգում, ըստ ծրագրերի ամփոփում և ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն
  26. Ապահովում է համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման ամսական և եռամսյակային կտրվածքով ըստ համայնքների տեղեկատվության վերլուծությունը և ամփոփումը
  27. Ապահովում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված` մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվետվությունների կազմումը և լիազոր մարմիններին ներկայացումը /ամսական, եռամսյակային, տարեկան/:
  28. Ապահովում է յուրաքանչյուր ամիս մարզպետարանի աշխատակիցների աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների հաշվարկը և վճարումների կատարումը
  29. Ապահովում է մարզպետարանի աշխատակիցների եկամտային հարկի հաշվարկումը և ՀՀ պետական բյուջե վճարումը, հաշվետվությունների /եռամսյակային, տարեկան/ կազմումը և լիազոր մարմին ներկայացումը
  30. Ապահովում է մարզպետարանի և ենթակայության կրթական ոլորտի ՊՈԱԿ-ների սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող աշխատակիցների հաշվարկները, վարում է մարզպետարանի սոցիալական փաթեթի շտեմարանը
  31. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով ապահովում է մարզպետարանի աշխատակիցների գործուղման ծախսերի հաշվարկները և վճարումները
  32.  Ապահովում է ՀՀ Ֆինանսների նախարարություն և ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման վարչություն տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ մարզպետարանի ենթակայության 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկերը ներկայացնելը
  33. Ապահովում է մարզպետարանի ենթակայության 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների փաթեթները և ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերի վերաբերյալ առաջարկությունները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում ՀՀ պետական բյուջե շահութաբաժինների վճարումը
  34. Ապահովում է մարզպետարանի ենթակայության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների կիսամյակային և տարեկան գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի ցուցանիշների հավաքագրումը, ամփոփումը և ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնելը
  35. Մասնակցում է մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնահատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքներին
  36. Ապահովում է մարզպետարանի կողմից օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների հավաքագրումը
  37. Ապահովում է «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրով կնքված պայմանագրերի համաձայն նախահաշիվների կազմումը և խնամատար ընտանիքներին ամսական ֆինանսավորման իրականացումը
  38. Կազմակերպում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված` մարզպետարանի և մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի նախահաշվային պլանների ներմուծման և միջհոդվածային փոփոխությունների աշխատանքները
  39. Ապահովում է ՀՀ պետական բյուջեով մարզպետարանին տարբեր ծրագրերով հատկացված միջոցների վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների կազմումը և LS Finans համակարգով ԲԳԿ հանդիսացող մարմիններին ներկայացումը
  40. Ապահովում է ՀՀ ԿԳՄՍՆ հրամանով սահմանված կարգին համապատասխան մարզի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում» միջոցառման շրջանակներում հաշվարկները, տեղեկատվության հավաքագրումը, հատկացված ֆինանսական միջոցների մասով նախահաշիվների կազմումը, պայմանագրերի կնքումը և դրանց մուտքագրումը արմեպս ու քլիենթ թրեժորի ծրագրեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-15 10:28:46