Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Ռոբերտ  Ներսեսյան

Ռոբերտ Ներսեսյան

Աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ

(+374 263) 3-23-56 (+374 263) 4 22 20

Կենսագրություն

Ծնվել է 1963 թվականի  օգոստոսի 1-ին  Իջևան  քաղաքում:

1970-1980 թթ ավարտել է Իջևանի թիվ 3  միջնակարգ դպրոցը:

1980-1981 թթ  աշխատել է Իջևանի կոմունալ  ձեռնարկության տնկարանային  տնտեսությունում:

1981-1983թթ  ծառայել է Սովետական բանակում:

1983-1988թթ ավարտել է Երևանի ժողովրդական  տնտեսության  ինստիտուտի նախապատրաստական բաժանմունքը, այնուհետև  ֆինանսահաշվային ֆակուլտետը, ստացել  տնտեսագետի որակավորում:

1988-1989թթ  աշխատել է Իջևանի  շրջկոոպում  վերստուգիչ:

1989-1989թթ. աշխատել է <Հայնավթամթերքի արտադրական միավորման Իջևանի Նեվթոբազա, գլխավոր հաշվապահ>:

1989-1993թթ. Իջևանի  շրջկոոպում վերստուգիչ, գլխավոր հաշվապահի տեղակալ:

1993-1999թթ. աշխատել է Իջևանի քաղխորհրդի գործկոմում տնտեսագետ, ֆինանսական բաժնի վարիչ:

1999-2002թթ. աշխատել է ՀՀ  Տավուշի մարզպետարանում ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:

2002 թվականից   ՀՀ  Տավուշի մարզպետարան Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ:

Ամուսնացած է  ունի  2  երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

1.    սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանը առաջարկություններ է նեկայացնում պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերվող հատվածի, ինչպես նաև մարզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ
2.    տնօրինում է պետական բյուջեով մարզին հատկացված միջոցները, վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը ©
3.    սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը.©
4.    համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն.
5.    մարզի համայնքների  հաստատված բյուջեների ընդունում, ամփոփում և մարզի ամփոփ բյուջեի ներկայացում ©
6.    աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում.
7.    հսկում է հաշվապահական հաշվառումը վարելու աշխատանքները և կրում է պատասխանատվություն  Աշխատակազմի ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվություններ ժամանակին կազմելու համար .
8.    համակարգում է մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար  աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները.
9.    համակարգում  է  մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակումը.
10.    ենթակա կազմակերպություններում իրականացնում է աուդիտի աշխատանքներ.
11.    կազմում է մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցը.
12.    մարզպետարանի ապարատի հաստիքացուցակի կազմում.
13.    տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրերով մարզին հատկացված միջոցների շրջանակներում նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերի կազմում և ճշտում
14.     կազմում և ամփոփում է կրթության, մշակույթի, քաղաքաշինության, ճանապարհաշինության  միջնաժամկետ ծախսային ծրագրերը .
15.    Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների, հաստիքացուցակների՝մարզպետի հաստատմանը  ներկայացնելու աշխատանքների իրականացում.
16.    Մարզպետարանի ենթակայության հանրակրթական ՊՈԱԿ-ների ներկայացրած տարիֆիկացիոն /վարձաչափային/ մատյանների, տարեկան նախահաշիվների  /պետպատվեր և արտաբյուջետային միջոցներ/  և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրություն և վերլուծություն.
17.    իրականացնում է մարզային  ենթակայության կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ վերահսկողության.
18.    մարզային ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներին ամրացված և սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման և տիրապետման օրինականության նկատմամբ վերահսկողության  իրականացնում.
19.    հաջորդ տարվա բյուջեի հաշվին մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի կազմում, ամփոփում և ներկայացում.
20.    տվյալ տարվա պետական բյուջեից մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների անվանացանկերի կազմում, քննարկում, ներկայացում.
21.    հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարություն և հանրակրթական դպրոցների տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերահաշվարկի իրականացում.
22.    կազմում է յուրաքանչյուր ամիս ՀՀ պետական բյուջեի միջոցներով  մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի ֆինանսավորման հայտերը.
23.    Մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին   տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ստուգում, ըստ ծրագրերի ամփոփում և ներկայացում   ՀՀ ֆինանսների նախարարություն.
24.    տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ոչ պատշաճ ձևով ներկայացրած  ՊՈԱԿ- ներին համապատասխան գրությունների կազմում, ճշգրտված հաշվետվությունների ստուգում, վերլուծություն, տնտեսումների, գերածախսերի բացահայտում, համապատասխան զեկուցագրերի կազմում.
25.    ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամիս պատվիրատուներից ստացված ֆինանսավորման հայտերը, ամսական հաշվետվությունները ստուգում, ամփոփում և ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
26.    ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի ուղեկցման աշխատանքներին հատկացված գումարը` ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների հաշվարկ-հիմնավորման կազմում և ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
27.    ՙՎարձատրվող հասարակական աշխատանքներ՚ ծախսային ծրագրի հաջորդ տարվա հայտը կազմում և ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
28.    համաձայն  տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից ստացված գույքային հարկերի հաշվառման համար  հայտ-պահանջագրերի՝ վերլուծվում, ամփոփվում է մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը և ՀՀ  ֆինանսների նախարարություն է ներկայացնում ընդհանուր հայտ-պահանջագիր.
29.    Մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման համար պահանջվող տեղեկատվությունը հավաքագրում, ստուգում և ամփոփում է ըստ համայնքների.
30.    Մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների  ներկայացրած տարեկան, եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունների  վերլուծություն, տնտեսումների, գերածախսերի բացահայտում, համապատասխան զեկուցագրերի կազմում
31.    յուրաքանչյուր ամիս մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվությունը վերլուծում և  ամփոփում է ըստ համայնքների.  
32.    իրականացնում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված` մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառում, ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացնում լիազոր մարմիններին / ամսական, եռամսյակային, տարեկան/.
33.    իրականացնում է  մարզպետարանի աշխատակազմի  աշխատակիցների աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցրած վճարումների հաշվարկ, վճարում.
34.    իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների եկամտահարկի հաշվարկման, պետական բյուջե վճարման, հաշվետվությունների / եռամսյակային, տարեկան/ կազմում և ներկայացնումը լիազոր մարմին.
35.    իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի  աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման գործառույթներ.
36.    իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական գործառույթների կանխիկ դրամի դրամարկղային գործառնություններ.
37.    իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի կանխիկ դրամի փաստաթղթավորման , դրամարկղային գրքի վարման.կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման    փաստաթղթավորման գործառույթներ.
38.    իրականացնում է գործուղման մեկնող աշխատակցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթներ.
39.    իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների պարտադիր սոցիալական պահովագրության վճարների հաշվարկ,.բյուջե փոխանցումներ, հաշվետվությունների / ամսեկան / կազմում և ներկայացնում լիազոր մարմին.
40.    հավաքագրում, ամփոփում և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում այն առևտրային կազմակերպությունների ցանկերը, դրանցում կատարված փոփոխությունները, որոնց պետական բաժնեմասերի կառավարման լիազորությունները վերապահված են մարզպետին.
41.    հավաքագրում, ամփոփում և ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում մարզպետարանի, մարզպետարանի ենթակայության ՊՈԱԿ –ների, ինչպես նաև  պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձանց և հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը.
42.    հավաքագրում, ճշգրտում, ամփոփում է մարզպետարանի ենթակայաության առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունների եռամսյակային և տարեկան գործունեության ֆինանսատնտեսական մոնիտորինգի վերաբերյալ ցուցանիշները և ներկայացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.
43.    մասնակցում է մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնհատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքներին.
44.    Ապահովում է մարզպետարանի կողմից օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների հավաքագրումը:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-27 15:18:03