Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք

Հայկ Ղալումյան
ՀՀ Տավուշի մարզպետ
(+374 263) 4 23 56, 4 00 45
Կենսագրություն
Ծննդյան թիվը՝ 10.04.1974թ.
Ծննդյան վայրը՝ Քաղաք Իջևան:
Կրթությունը՝
- 1981-1991թթ․ սովորել և ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
- 1991-1995թթ․ սովորել և ավարտել է Երևանի Արտաքին տնտեսական կապերի համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետը՝ տնտեսագետ-միջազգայնագետի որակավորմամբ:
- 2023-2025թթ․ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Գործարար վարչարարություն» կրթական ծրագիրը՝ կառավարման մագիստրոսի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն՝
- 1995-2001թթ․ «Իջևանի բնակչության կենցաղսպասարկում» հիմնարկում որպես տնտեսագետ:
- 2002-2005թթ․ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ տնտեսագետ:
- 2005-2006թթ. ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնում որպես առաջատար մասնագետի ժ/պ։
- 2006-2007թթ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության Տավուշի մարզի տարածքային կենտրոնում որպես առաջատար մասնագետ:
- 2007-2008թթ․ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Մետաքս» մասնաճյուղում որպես վարկային մասնագետ:
- 2008-2010թթ․ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում որպես կառավարչի տեղակալ, վարկ-ավանդային բաժնի պետ:
- 2010-2019թթ․ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում որպես կառավարիչ:
- 2019-2021թթ․ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
- 2021 թվականի ապրիլի 8-ին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ:
2006 թվականին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երրորդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։
2 անգամ Հայաստանի բանկերի միության կողմից և 1 անգամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկի մասնաճյուղի կառավարչի հավաստագրեր։
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Բնակվում է ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում: