Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է քարտուղարության վարչատնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու համար
Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում վարչատնտեսական ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:
Աշխատանքային պարտականություններն են՝
• Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերման, հաշվառման աշխատանքներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկում Մարզպետարանում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ իրականացման աշխատանքներին:
• Մասնակցում է Մարզպետարանի վարչական շենքի կոմունալ ծառայությունների տեխնիկական սպասարկման աշխատանքների կազմակերպան աշխատանքներին :
• Մասնակցում է Մարզպետարանի շենքին հարող տարածքների կանաչապատման և սանիտարական մաքրման աշխատանքներին:
• Մասնակցում է Մարզպետարանի ավտոտրանսպորտային սպասարկման աշխատանքներին:
• Մասնակցում է Մարզպետարանի աշխատողներին աշխատանքային անհրաժեշտ պայմաններով ապահովելու աշխատանքներին:
• Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է մարզխորհրդի նիստերի, պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային սպասարկման աշխատանքներին:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 /երեք/ ամիս:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2022 թ. հունվարի 7-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am:):
(համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի
պաշտոնը, անունը, ազգանունը)
քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
---------------------------------- հեռախոսահամարը
------------------------------------ էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ ____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
<< .........>> ................................. 2022թ.
Հայտարարված է` 03.01.2022
Վերջին ժամկետը` 07.01.2022
Հասցե` ք. Իջեւան,