Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ Տավուշի մարզպետարանը կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու համար

 

Հայտարարություն
ՀՀ Տավուշի մարզպետարանը կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու համար:
03.11.2021թ.

Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում կրթության ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններն են՝

• Օժանդակում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությանը:
• Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման վերահսկողություն, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման ապահովում:
• Օժանդակում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկելու աշխատանքները, կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների դասարանների կոմպլեկտավորման աշխատանքները:
• Իրականացնում է մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության, պետական կառավարման լիազոր մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարումը, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը, պետական կրթական չափորոշիչների համապատասխանության նկատմամբ:
• Իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած օրինախախտ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվառման, նրանց ուսման մեջ ընդգրկելու և հնարավոր օգնություն կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքները:
• Իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման և փաստաթղթային ատեստավորման գործընթացը:
• Մասնակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մրցույթների անցկացման գործընթացին:
• Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
• Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև վարչության պետի գիտությամբ, հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների:


Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) բարձրագույն կրթություն,
3)մասնագիտական աշխատանքային փորձ
4) հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Փորձագետի աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտ է 2021 թվական դեկտեմբերի 30-ը:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2021 թ. նոյեմբերի 5-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am:):


Ձև N 2

------------------------------—————————-
(համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի
պաշտոնը, անունը, ազգանունը)

քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)

---------------------------------- հեռախոսահամարը

------------------------------------ էլեկտրոնային հասցեն

Դ Ի Մ ՈՒ Մ

Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ ____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:

Դիմող`------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)

Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Հայտարարված է` 03.11.2021

Վերջին ժամկետը` 05.11.2021

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57