Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն - Դիլիջան

Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ-ի փետրվարի 11-ի թիվ 25-Ն հրամանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն) համագործակցության է հրավիրում մարզում (Երևան քաղաքում), ՀՀ կառավարության 2015թ-ի հունիսի 4-ի թիվ 582-Ն որոշման 5-րդ կետով հաստատված իր սպասարկման տարածքում (այսուհետ՝Տարածաշրջան) գործող պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական և համայնքային, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց, որոնք, միանալով սոցիալական համագործակցության համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր)հայտնում են իրենց համաձայնությունը հետևյալի մասին՝
• գործել Համաձայնագրի նպատակներին և սոցիալական աջակցության սկզբունքներին համապատասխան;
• գործադրել լավագույն ջանքերը Համաձայնագրում և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) ամրագրված դրույթներն իրագործելու համար։

Համաձայնագրին միանալու մասին սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների պաշտոնական գրությունները, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ դիմումները, ներկայացվում են Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոն (հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 66), որում նշվում է Համաձայնագրին ամբողջությամբ կամ վերապահումով միանալու մասին:
Տարածքային կենտրոնը Կազմակերպությունների (ֆիզ. անձանց գրությունները) դիմումները ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանց պատճենները ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ Համաձայնագրին միացած մարմինների և անձանց տվյալները պաշտոնական համացանցային կայքում տեղադրելու նպատակով:
Համաձայնագրին միանալ ցանկացող Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկույթը.
• մարմնի կամ կազմակերպության դեպքում՝
ա. անվանումը,
բ. իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման օրը, ամիսը, տարին, գրանցման համարը (բացառությամբ՝ մարմինների),
գ. փաստացի գործունեության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, կայքի անվանումը (առկայության դեպքում),
դ. ներկայացուցչի ազգանունը, անունը,
ե. իրականացված(վող) ծրագրերը.
• ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. ազգանունը, անունը,
բ. հաշվառման հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
գ. գործունեության նախընտրելի ոլորտը,
դ. կամավորական աշխատանքի տևողությունը (առկայության դեպքում):

Տարածքային կենտրոնը Համաձայնագրին միանալու ցանկություն հայտնած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին, նրանց տվյալները համապատասխան պաշտոնական կայքում տեղադրվելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին և տրամադրում Համաձայնագրի մեկ օրինակ՝ վավերացված տարածքային կենտրոնի ղեկավարի կողմից՝ յուրաքանչյուր էջը կնքված տարածքային կենտրոնի կնիքով:
Տարածքային մակարդակով սոցիալական համագործակցության համաձայնագիրը ներկայացվում է սույն հայտարարությանը կից՝ համաձայն Հավելված 1-ի։

Համաձայնագրին միանալու օր է համարվում տարածքային կենտրոն այդ մասին գրությունը (դիմումը) ներկայացնելու օրը: Յուրաքանչյուր կողմ Համաձայնագրից մասնակցությունը հետ կանչելու պաշտոնական գրությունը (դիմումը) ներկայացնում է տարածքային կենտրոն:Կողմի մասնակցությունը Համաձայնագրին համարվում է դադարած Կողմի՝ մասնակցությունը հետ կանչելու մասին գրությունը (դիմումը) տարածքային կենտրոն ներկայացնելու պահից։


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոն


Հավելված N 1
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2016 թվականիփետրվարի 11-ի
N 25-Ն հրամանի


ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով, և նպատակ ունենալով խթանել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի՝ սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց, համագործակցության լիարժեք կայացումը, հետագա զարգացումն ու գործընկերային հարաբերությունների ձևավորումը, առաջնահերթ թիրախավորելով աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն) համագործակցության է հրավիրում մարզում (Երևան քաղաքում), Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման 5-րդ կետով հաստատված՝ իր սպասարկման տարածքում (այսուհետ՝ տարածաշրջան) գործող պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական և համայնքային, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց, որոնք՝ միանալով սոցիալական համագործակցության համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր), հայտնում են իրենց համաձայնությունը հետևյալի մասին՝
գործել Համաձայնագրի նպատակներին և սոցիալական աջակցության սկզբունքներին համապատասխան,
գործադրել լավագույն ջանքերը Համաձայնագրում և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) ամրագրված դրույթներն իրագործելու համար:

1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐԸ

1.1 Համաձայնագրի նպատակներն ու խնդիրներն են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքում ապահովել՝
1.1.1 սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում՝ սոցիալական դեպքի վարման շրջանակներում, փոխգործակցության ապահովում, սոցիալական դեպքի վարման գործընթացի արդյունավետության մեծացում՝ Համաձայնագրի 2.1 կետում նշված մարմինների և անձանց ռեսուրսների արդյունավետ ներգրավմամբ և օգտագործմամբ.
1.1.2 ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության մեծացում, սոցիալական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացում, ինչպես նաև կողմնորոշում՝ դեպի սոցիալական աջակցություն ստացողները.
1.1.3 սոցիալական աջակցության անհրաժեշտություն առաջացնող գործոնների, դրանց փոխկապակցվածության և պատճառահետևանքային կապերի բացահայտում, բացասական ազդեցության չեզոքացում.
1.1.4 կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) օրինական շահերի պաշտպանություն և նման իրավիճակում հայտնվելու կանխարգելում.
1.1.5 սոցիալական համախմբվածության ամրապնդում՝ նվազեցնելով խոցելի խմբերի սոցիալական մեկուսացվածությունը.
1.1.6 արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող՝ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող, կյանքի դժվարին իրավիճակում (այսուհետ՝ արտակարգ իրավիճակ) հայտնված սոցիալական աջակցություն ստացողի խնդիրներին արագ արձագանքման, ինչպես նաև սոցիալական ծառայությունների անհապաղ տրամադրման հնարավորությունների ստեղծում.
1.1.7 աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցում.
1.1.8 սոցիալական ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացում.
1.1.9 վստահության մթնոլորտի, սոցիալական համերաշխության ձևավորում, և՛ հասարակության մեջ, և՛ աշխատանքում.
1.1.10 տարածաշրջանում սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանում ու դրանց մասին բարձրաձայնելը.
1.1.11 մասնակցային գործընթացի ապահովում՝ մարզում (Երևանում) շահագրգիռ կողմերի հետ համակողմանի քննարկումների իրականացում:

2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԸ

2.1 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Համաձայնագրի կողմերն են Համաձայնագրին միացած սուբյեկտները՝ տարածքային կենտրոնը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք (միասին նաև՝ Կողմեր):


3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

3.1 Սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով Կողմերը ձևավորում են համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ):
3.2 Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնի երկու՝ սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի մասնագետ, մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի վարչական շրջանի, ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք՝ ոչ ավելի հինգ, ընդամենն ինն անդամ:
3.3 Խորհուրդը գործում է խորհրդի անհատական կազմը ձևավորվելուց հետո 2 տարի ժամկետով:
3.4 Խորհրդի անհատական նոր կազմով գործունեությունը սկսվում է նախորդ կազմի գործունեության դադարման օրը:
3.5 Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին տարածքային կենտրոնի հայտարարությունը հրապարակվում է միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում՝ Խորհրդի անհատական կազմի գործունեության դադարման տարվա մինչև փետրվարի 15-ը:
3.6 Օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց ներկայացվող՝ Համաձայնագրի 3.7 կետով սահմանված, պահանջները հրապարակվում են խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին տարածքային կենտրոնի հայտարարության մեջ, որում նշվում է նաև Խորհրդին անդամագրվելու հայտագրման վերջնաժամկետը` մեկ ամիս:
3.7 Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են.
3.7.1 սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձ.
3.7.2 սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացում:
3.8. Խորհրդի անհատական կազմի ձևավորման մասին հայտարարության մեջ նշված վերջնաժամկետից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնն իր ներկայացուցիչների և Խորհրդի կազմում անդամագրվելու համար հայտագրված սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչների և ֆիզիկական անձանց տվյալները ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի անհատական կազմը հաստատելու նպատակով: Խորհրդի անհատական կազմում ներառվող՝ ոստիկանության ներկայացուցիչների տվյալներն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանում է ոստիկանությունից։
3.9. Խորհրդի կազմում անդամագրվելու համար հայտագրված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց թիվը հինգից ավելի լինելու դեպքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ խորհրդի կազմում ընդգրկվելու առաջնահերթությունը տալիս է այն կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին, որը սոցիալական աջակցության բնագավառում գործունեության ավելի երկար ժամանակահատվածի փորձառություն ունի և(կամ) սոցիալական ծառայությունների տրամադրման ավելի մեծ թվով ծրագրեր է իրականացրել(նում):
3.10. Խորհրդի կազմն ավելի վաղ ժամկետում կարող է վերանայվել Խորհրդի անդամ կազմակերպության կամ ֆիզիկական անձի Խորհրդի անդամությունից դուրս գալու կամ Խորհրդի նախագահի և(կամ) տարածքային կենտրոնի հիմնավորված կարծիքի դեպքում:
3.11. Խորհրդի նախագահը կամ տարածքային կենտրոնը Խորհրդի անհատական կազմի վերանայման հիմնավորված կարծիքը ներկայացնում է Միասնական սոցիալական ծառայությանը՝ Խորհրդի կազմում ներկայացված կազմակերպության ներկայացուցչի կամ ֆիզիկական անձի կողմից Խորհրդի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ: Ստորաբաժանումը հարցը քննարկում է կազմակերպության կամ ֆիզիկական անձի հետ: Կազմակերպությունը կարող է առաջադրել Խորհրդի անդամության այլ թեկնածու՝ տվյալ կազմակերպության անդամության մնացած ժամկետով:
3.12. Միասնական սոցիալական ծառայությունը խորհրդի անհատական կազմի փոփոխությունը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
3.13. Խորհրդի անդամ կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը ցանկացած պահի և սեփական նախաձեռնությամբ կարող է դուրս գալ Խորհրդի անդամությունից՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով միասնական սոցիալական ծառայությանը:

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Կողմերն իրավունք ունեն՝
4.1.1 ստանալ տեղեկություն իրականացվող ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) և առկա ռեսուրսների մասին.
4.1.2 ակնկալել անհապաղ աջակցություն Կողմերի հնարավորությունների շրջանակում, արտակարգ իրավիճակներում հայտնված անձի (ընտանիքի) խնդիրների լուծման հարցում.
4.1.3 առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման նպատակով և ստանալ դրանց վերաբերյալ գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) պատասխաններ Կողմերից.
4.1.4 մասնակցել տեղական սոցիալական ծրագրերի մշակման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման աշխատանքներին.
4.1.5 միանալ սոցիալական համագործակցության ազգային մակարդակում ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրին.
4.1.6 հայտագրվել Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով.
4.1.7 ներկայացնել առաջարկություն Խորհրդի քննարկման օրակարգում հարց ներառելու վերաբերյալ.
4.1.8 տարբեր, այդ թվում տեղական, սոցիալական ծրագրերի շրջանակներում կազմակերպել հանրային բնույթի միջոցառումներ (քննարկումներ, սեմինարներ, խորհրդակցություններ, բանակցություններ և այլն) և մասնակցել դրանց.
4.1.9 կազմակերպել աջակցող ցանցի տարածաշրջանային ֆորում, որում կարող են քննարկվել տվյալ տարածաշրջանի սոցիալական բնույթի էական նշանակություն ունեցող խնդիրներ.
4.1.10 դադարեցնել մասնակցությունը Համաձայնագրին:
4.2. Կողմերը պարտավորվում են՝
4.2.1 պահպանել օրենքով սահմանված՝ համագործակցության սկզբունքները.
4.2.2 իրազեկել Կողմերին՝ իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) և առկա ռեսուրսների մասին.
4.2.3 արագ արձագանքել յուրաքանչյուրն իր հնարավորության շրջանակում՝ արտակարգ իրավիճակներում հայտնված անձի (ընտանիքի) խնդիրների լուծման հարցում՝ համապատասխան Կողմի ահազանգի դեպքում.
4.2.4 մասնակցել համայնքների սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաև դրանց համարժեք՝ տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.
4.2.5 համագործակցել տարածքային կենտրոնի սոցիալական դեպք վարողի հետ՝ սոցիալական դեպքի վարման շրջանակներում.
4.2.6 իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ կյանքի դժվարին իրավիճակում չհայտնվելու, դրա պատճառների բացահայտման և վերացման ուղղությամբ.
4.2.7 համագործակցության շրջանակների ընդլայնման և կայացման նպատակով իրականացնել հանրության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքներ.
4.2.8 հավաքագրել և Խորհրդին ներկայացնել սոցիալական ծրագրերի իրականացման մասին հանրային կարծիքը և դիրքորոշումն արտահայտող առաջարկություններ.
4.2.9 մոբիլիզացնել սեփական և հանրային ներուժը՝ ներկայացված առաջարկությունները տեղական սոցիալական ծրագրերում ընդգրկելու համար.
4.2.10 համագործակցության ընթացքում ցուցաբերել կառուցողական դիրքորոշում և անհրաժեշտ աջակցություն բոլոր համաձայնեցված հարցերի իրականացման առնչությամբ՝ նպաստելով գործընկերության զարգացմանը.
4.2.11 ապահովել հետադարձ կապը Կողմերի, ինչպես նաև հանրության միջև.
4.2.12 Խորհրդի քննարկման օրակարգում հարց ներառելու առաջարկությանը կից ներկայացնել դրա հիմնավորումը, առաջարկվող հնարավոր լուծումները, մեխանիզմները և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
4.2.13 մասնակցել Խորհրդի ձևավորման, գործունեության զարգացման և ծավալման աշխատանքներին.
4.2.14 առաջարկություններ ներկայացնել աջակցող ցանցի մասնակիցներին՝ անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի հայեցողական լիազորությունների շրջանակներում որոշումների կայացման համար.
4.2.15 պահպանել սույն համաձայնագրի դրույթների կատարումը:

 

 

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

5.1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և(կամ) ոչ պատշաճ կատարելու համար:
5.2. Կողմերի՝ Համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և(կամ) ոչ պատշաճ կատարելու դեպքում խնդիրը կարող է քննարկվել Համաձայնագրի 4.1.9 կետով նախատեսված ֆորումի ընթացքում:
5.3. Կողմերի՝ Խորհրդի կազմում ընդգրկվելու, բայց դրանց աշխատանքներին չմասնակցելու և(կամ) ոչ պատշաճ մասնակցելու դեպքում կիրառվում են Համաձայնագրի 3.10 և 3.11 կետերը:
5.4. Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը, համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրարկման վերաբերյալ տարաձայնությունները լուծվում են համատեղ՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

6.1 Համաձայնագիրը միակողմանի ստորագրվում է Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնի տնօրենի կողմից:
6.2 Համաձայնագիրը կազմված է հայերեն մեկ օրինակից, որը պահպանվում է միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնում:
6.3 Յուրաքանչյուր կողմին տրամադրվում է համաձայնագրի՝ Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնի տնօրենի կողմից վավերացված պատճենի մեկ օրինակ:
6.4 Համաձայնագրի բովանդակությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում, տեղադրելով նաև համաձայնագրին միացած, ինչպես նաև մասնակցությունը հետ կանչած Կողմերի անունները, անվանումները և այլ տվյալները:
6.5 Սույն համաձայնագիրը յուրաքանչյուր Կողմի համար ուժի մեջ է մտնում միանալու պահից:
6.6 Կողմի մասնակցությունը Համաձայնագրին համարվում է դադարած Կողմի՝ մասնակցությունը հետ կանչելու մասին գրությունը (դիմումը) տարածքային կենտրոն ներկայացնելու պահից:

7. ԿՈՂՄԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

7.1 Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնի տնօրեն Ն. Սարգսյան

Կ. Տ.

«_______» _________________ 2021թ.
 

Հայտարարված է` 10.06.2021

Վերջին ժամկետը` 10.07.2021

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27