Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունում փորձագետ ներգրավելու համար 19.05.2021թ.

Աշխատանքային պարտականություններն են՝
 Տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն համայնքների ղեկավարներին աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ:
 Իրականացնում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները:
 Մասնակցում է մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցությունների կազմակերպմանը, հավաքագրում և վերլուծում է ոլորտներին վերաբերող տեղեկատվությունը և ներկայացնում Մարզպետին:
 Սահմանված կարգով քննում է համայնքներից ստացվող բնակիչների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում պատրաստում է տեղեկանքներ և գրություններ:
 Տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:
 Խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում անհրաժեշտ աջակցություն է կազմակերպում:
 Կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1444-Ն որոշման պահանջներով սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցություն ստացող գազ և էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների ցուցակների համադրումն ու դրանց ներկայացումը ,,ՀԷՑ,, ՓԲԸ՝ փոխհատուցման համար:
 Համակարգում է մարզի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, տրամադրում փոխադարձ տեղեկատվություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 2 /երկու/ ամիս:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. ՀՀ քաղաքացի
2. Բարձրագույն կրթություն
3. Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու ունակություն
4. հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2021 թ. մայիսի 24-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին /ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20/ էլեկտրոնային փոստի natali-karen@mail.ru/

ՀՀ Տավուշի
մարզպետարանի
Գլխավոր քարտուղար պարոն
Արման Գևորգյանին


քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)

---------------------------------- հեռախոսահամարը

------------------------------------ էլեկտրոնային հասցեն

Դ Ի Մ ՈՒ Մ

Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ ____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:

------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)

Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:




 

Հայտարարված է` 19.05.2021

Վերջին ժամկետը` 24.05.2021

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27