Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ներին կից աջակցության խորհուրդների կազմում ներկայացուցիչներ ընդգրկվելու մասին

Հայտնվում է ՀՀ Տավուշի մարզում գործող ոչ առևտրային կազմակերպություններին, ՀԿ-ներին, որ համաձայն 2005թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված ,,Սոցիալական աջակցության մասին՚՚ օրենքի և ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի 2006թ. սեպտեմբերի 18-ի թիվ 153-Ն հրամանով հաստատված ,,Սոցիալական աջակցության խորհրդի օրինակելի կանոնդարության՚՚ 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերի, ՀՀ Տավուշի մարզում գործող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ընդգրկվել մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ներին կից աջակցության խորհուրդների կազմում:
Աջակցության խորհուրդները գործում են մարզպետարանի աշխատակազմի ՍԾՏԳ-ներին կից՝ հասարակական հիմունքներով: Խորհրդի անհատական կազմը հաստատում է ՀՀ Տավուշի մարզպետը: Մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը տարին մեկ անգամ ճշտում է հայտ ներկայացրած ոչ առևտրային կազմակերպությունների, ՀԿ-ների ցանկը և դրանց ներկայացուցիչներին: Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ,,Սոցիալական աջակցության մասին՚՚ և ՙՙՊետական նպաստների մասին՚՚ ՀՀ օրենքներին, այլ իրավական ակտերին և խորհրդի կանոնադրությանը համապատասխան:
Բոլր այն ոչ առևտրային կազմակերպությունները, ՀԿ-ները, որոնք ցանկություն ունեն իրենց ներկայացուցիչներին ներկայացնելու խորհրդի կազմում աշխատելու համր, կարող են հայտեր ներկայացնել մարզպետարան:
Հայտեր ներկայացնելու վերջին ժամկետը ս/թ սեպտեմբերի 10-ն է:


ՀՀ Տավուշի մարզպետարան

 

Հայտարարված է` 03.08.2012

Վերջին ժամկետը` 10.09.2012

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59