Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) հայտարարել է 2020թ. ֆինանսական տարվա համար Mini Grant Project ծրագրերի մրցույթ

 Տեղեկացնում ենք, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) հայտարարել է 2020թ. ֆինանսական տարվա համար Mini Grant Project ծրագրերի մրցույթ: Ծրագրին կարող են դիմել ՃՄՀԳ վերապատրաստման ծրագրերի բոլոր մասնակիցները, ովքեր ՃՄՀԳ հայաստանյան շրջանավարտների միության անդամ են:

Mini Grant Project ծրագրի նպատակն է աջակցել ՃՄՀԳ վերապատրաստման ծրագրերի մասնակիցների ջանքերին՝ ուղղված Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հարկ է ընդգծել, որ ծրագրերը պետք է վերաբերեն ոչ թե մասնակիցների անհատական նախաձեռնություններին, այլ այն գերատեսչություններին, որտեղ վերջիններս աշխատում են: Ներկայացված ծրագրերի ոլորտները պիտի համապատասխանեն ՃՄՀԳ շրջանակներում կազմակերպված վերապատրաստման ծրագրերի ոլորտներին: Ծրագրերի իրականացման առաջնահերթ թեմաներն են.              
          1.       Տնտեսական ենթակառուցվածքների բարելավում (հատկապես էներգետիկ ենթակառուցվածքներ և ճանապարհներ),              
          2.       Սոցիալական ոլորտի բարելավում (առողջապահություն և բուժօգնություն, կրթություն, ջրային ռեսուրսների կառավարում, շրջակա միջավայրի պաշտպանություն, աղետների կանխարգելում),             
          3.       Քաղաքային և մարզային զարգացում,          
          4.       Գյուղատնտեսություն և մարզային զարգացում,                
          5.       Մասնավոր սեկտորի և ՓՄՁ-ների զարգացում:               
          Ծրագրերը կարող են ներկայացվել սեմինարներ և խորհրդաժողովներ կազմակերպելու, ուսումնասիրություններ անցկացնելու, ուսումնական նյութեր պատրաստելու կամ այլ հրատարակություններ կազմակերպելու, սարքավորումներ ձեռք բերելու համար կամ այլ ձևաչափով:                  
          Յուրաքանչյուր ծրագրի հատկացվող առավելագույն գումարը 4000 ԱՄՆ դոլար է: Ծրագրերը պետք է ներկայացված լինեն անգլերենով: Ծրագրերը կազմելիս պետք է հաշվի առնել, որ դրանք պիտի ավարտվեն մինչև 2021թ. փետրվարի վերջը:          
          Խնդրում ենք ձեր հանձնարարականը ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին՝ ՃՄՀԳ ծրագրերին մասնակցած իրենց աշխատակիցների շրջանում տեղեկատվությունը տարածելու և դիմումները մինչև ս.թ. օգոստոսի 21-ը ՀՀ ԱԳ նախարարություն ներկայացնելու վերաբերյալ:                        
          Կից ներկայացնում ենք դիմում հարցաթերթիկը, լրացված նմուշը, ինչպես նաև նախորդ տարի իրականացված ծրագրի մասին տեղեկատվություն:           

Հայտարարված է` 14.08.2020

Վերջին ժամկետը` 21.08.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57