Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տեղեկացնում ենք, որ Իջևանի տարածքի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ծաղկաձորի <<Ռիպա>> հանգստյան հետ՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատողների հանգիստը առավել մատչելի դարձնելու համար: <<Ռիպա>> հանգստյան տան գեղեցիկ եւ հարմարավետ կահավորված սենյակները, համեղ, սննդարար ու բազմատեսակ սնունդը, չքնաղ անտառը, Ձեր լիարժեք հանգստի լավագույն գրավականն են: Հանգստյան տունը գտնվում է Երևանից 52 կմ հեռավորության վրա Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում` ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա: Ծաղկունյաց լեռների հովտում տեղավորված հանգստյան տունը շրջապատված է սաղարթախիտ անտառով: <<Ռիպա>> հանգստյան տան առջև բացվում է 11-րդ դարում կառուցված Կեչառիս վանքի չքնաղ տեսարանը:
<<Ռիպա>>-ն ոչ միայն հանգստյան տուն է, այլ նաև առողջարան: Այն ապահովված է բուժական սարքավորումներով, ունի ինգալացիոն, պարաֆինաբուժման, մերսման, պսիխոթերապիայի, բուժիչ ֆիզկուլտուրայի կաբինետներ:
<<Ռիպա>> հանգստյան տանը կարող եք Ձեր հանգիստը վայելել ս/թ օգոստոսի 7-9-ը: Հարցերի դեպքում դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ Հասմիկ Խաչատուրյանին /հեռ.094-78-26-65/:
Հայտարարված է` 04.08.2020
Վերջին ժամկետը` 06.08.2020
Հասցե` ք. Իջեւան,