Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է քաղաքաշինության վարչությունում փորձագետ ներգրավելու համար: 18.03.2020թ.
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է քաղաքաշինության վարչությունում փորձագետ ներգրավելու համար:
Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում ջրատնտեսական և ոռոգման համակարգման ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:
Աշխատանքային պարտականություններն են՝
• Իրականացնում է դիտարկում և խորհրդատվություն ջրմուղ կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքների նկատմամբ:
• Իրականացնում է դիտարկում և խորհրդատվություն մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ, միջոցներ ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ:
• Իրականացնում է հսկողություն մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության նկատմամբ:
• Իրականացնում է դիտարկում և խորհրդատվություն մարզում խմելու և ոռոգման ջրամատակարարման աշխատանքների և վարձավճարների հավաքագրման ուղղությամբ:
• Իրականացնում է աղբի ու թափոնների մաքրման աշխատանքների կատարման դիտարկում և խորհրդատվություն:
• Ներկայացնում է առաջարկություններ բնակարանային և կոմունալ տնտեսության ոլորտի աշխատանքների բարելավման ուղղությամբ:
• Մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին, մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստմանը:
• Իր իրավասության շրջանակում, իրականացնում է քաղաքաշինական գործունեության մոնիթորինգ:
• Իր իրավասության շրջանակում, կատարում է ավարտված շինարարության շահագործման փաստագրում:
• ՏԻՄ և մարզային ու միջհամայնքային նշանակության ավտոճանապարհները շահագործող կազմակերպությունների միջոցով ձեռնարկում է միջոցառումներ մարզի տարածքով անցնող միջպետական (հանրապետական), ինչպես նաև մարզային և միջհամայնքային նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում աղբակույտերի վերացման ուղղությամբ:
• Նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:
• Իրականացնում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակման,կազման աշխատանքները:
• Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. ՀՀ քաղաքացի
2. Բարձրագույն կրթություն
3. Ծրագրերի համակարգման ոլորտում աշխատանքային փորձ
4. Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու փորձ
5. Ծրագրերի համակարգման ժամանակակից տեղական և համաշխարհային միտումների իմացություն
6. Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 /երեք/ ամիս:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2020 թ. մարտի 23-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am ):
ՀՀ Տավուշի մարզպետարանի
Գլխավոր քարտուղար պարոն
Արման Գևորգյանին
քաղաքացի ---------------------------------------------------ից
(անունը, ազգանունը)
---------------------------------- հեռախոսահամարը
------------------------------------ էլեկտրոնային հասցեն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթանալով հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները`
1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) ____________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) _________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի ________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) _____________________էջ.
5. Այլ ____________________________________________________________ էջ:
Առդիր ----- էջ:
------------------------------------------------------------------
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
___________________________________
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը)
Նախազգուշացված եմ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Հայտարարված է` 18.03.2020
Վերջին ժամկետը` 23.03.2020
Հասցե` ք. Իջեւան,