Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու համար

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու համար
16.03.2020թ.
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում փորձագետ ներգրավելու համար

Փորձագետը ներգրավվում է Մարզպետարանում կրթության ոլորտի գործառույթներն իրականացնելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններն են՝

• Իրականացնում և օժանդակում է մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների գործունեությանը:
• Իրականացնում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության կատարման գործընթացին:
• Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարման վերահսկողություն, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման ապահովում:
• Իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառման և ուսումնական հաստատություններում նրանց ընդգրկելու աշխատանքները, կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների դասարանների կոմպլեկտավորման աշխատանքները:
• Իրականացնում է մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության, պետական կառավարման լիազոր մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարումը, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը, պետական կրթական չափորոշիչների համապատասխանության նկատմամբ:
• Իրականացնում է մարզում իրականացվող պետական կրթական քաղաքականությունը:
• Իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած օրինախախտ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվառման, նրանց ուսման մեջ ընդգրկելու և հնարավոր օգնություն կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքները:
• Իրականացնում է ատեստատների, վկայականների ստացումն ու բաշխումը ուսումնական հաստատություններին:
• Իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման և փաստաթղթային ատեստավորման գործընթացը:
• Մասնակցում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մրցույթների անցկացման գործընթացին:
• Իրականացնում է տարրական դասարանների դասագրքերի ստացման, բաշխման աշխատանքները, հետևում 5-ից 12-րդ դասարանների դասագրքերի վարձավճարների հավաքագրման աշխատանքներին:
• Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
• Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև վարչության պետի գիտությամբ, հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների:


Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) բարձրագույն կրթություն,
3) առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
4) հայերենի գերազանց իմացություն (օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 3 /երեք/ ամիս:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
◆ դիմում ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի անունով
◆ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
◆ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
◆ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
◆ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
◆ Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
◆ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
◆ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
◆ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
◆ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
◆ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Իջևան, Սահմանադրության 1
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00 – 13:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2020 թ. մարտի 19-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Իջևան, Սահմանադրության 1 3-րդ հարկ, հեռ.` 0/263/4-22-20, էլեկտրոնային փոստի հասցեն` tavush.andznakazm@mta.gov.am:):

 

 

 

 

 

ՀՀ Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանին

..........................................................................................- ից
դիմողի անուն հայրանուն ազգանունը


................................................................................................
դիմողի գրանցման հասցեն

...............................................................................................
դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ. )

...............................................................................................
անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

Ծննդյան՝.....................................................................................
օրը, ամիսը, տարին, վայրը

ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կողմից հրապարակված հայտարարությանը` խնդրում եմ ինձ ընդունել աշխատանքի իրավաբանական բաժնում որպես փորձագետ:


Դիմող` ..........................
(ստորագրություն) (անուն ազգանուն)

<< .........>> ................................. 2020թ.

 

Հայտարարված է` 16.03.2020

Վերջին ժամկետը` 19.03.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57