Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Նոյեմբերյան համայնքի ավագանին հայտարարում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության մրցույթ:
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) խորհրդակցական մարմին է, որի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան։
Խորհրդի կազմում ընդգրկվում են մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև 3500 և ավելի բնակիչ ունեցող համայնքների երկուական ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական, իսկ մյուսը՝ ոչ պետական հատվածը:
Խորհրդի պետական հատվածը ներկայացնող անդամը համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ այդ հաստիքի բացակայության դեպքում՝ համապատասխան համայնքի աշխատակազմի ղեկավարը:
Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16‑30 տարեկան երիտասարդ է, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը,
2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ,
3) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն։
Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:
Եթե համապատասխանում եք վերոնշյալ պայմաններին և ունեք ցանկություն՝ ընդգրկվելու խորհրդի կազմում, կարող եք առաջադրել Ձեր թեկնածությունը, որը կքննարկվի Նոյեմբերյան համայնքի ավագանու առաջիկա արտահերթ նիստում:
Ձեր թեկնածությունն առաջադրելու համար խնդրում ենք ներկայացնել կարճ ինքնակենսագրական և վերջին 2 տարիներին երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: Պահանջվող տեղեկատվությունը կարող եք ուղարկել noyemberyan.tavush@mta.gov.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել Նոյեմբերյանի համայնքապետարան: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս/թ փետրվարի 20-ն է:
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098050732 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 12.02.2020
Վերջին ժամկետը` 20.02.2020
Հասցե` ք. Իջեւան,