Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի՝ ոչ պետական հատվածում ընդգրկվելու հայտեր ներկայացնելու մասին - Այգեհովիտ

Տավուշի մարզում և համայնքում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելու, երիտասարդության հարցերին առնչվող պետական, մարզային և համայնքային մարմինների համագործակցության ապահովման նպատակով նախատեսվում է ստեղծել Տավուշի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ:

Խորհրդի կազմում ոչ պետական հատվածի թեկնածուի ընտրության համար հայտ կարող են ներկայացնել 16-30 տարեկան երիտասարդները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին.

ա/ Երիտասարդներին առընչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը,
բ/ Երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ,
գ/ Երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:

Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով:
Խորհրդի կազմում հայտ ներկայացնել ցանկացողները կարող են դիմել Այգեհովիտի համայնքապետարան մինչև 25.02.2020թ.:
 

Հայտարարված է` 10.02.2020

Վերջին ժամկետը` 25.02.2020

Հասցե` ք. Իջեւան,



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:16:23